Սյունիքի մարզպետարանն անդրադարձել է հրապարակված լուրերն այն մասին, որ իրենց զբաղեցրած տեղերն են վերադառնում Սուրեն Խաչատրյանի հետ հեռացածները:
Մարզպետարանի հրապարակած պնդման համաձայն՝ «Սուրիկ Խաչատրյանի հետ ոչ ոք չի հեռացվել և ոչ ոք չի վերադարձել:
Ինչ վերաբերում է մարզի հիվանդանոցներից մեկի գլխավոր բժշկի աշխատանքից հեռացվելուն, նշենք, որ մարզի 17 առողջապահական հաստատություններից միայն «Սիսիանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում բժշկական գիտությունների թեկնածու Լևոն Մանասյանը, որը նշանակվել էր «Սիսիանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն 2013թ. դեկտեմբերի 10-ի ՀՀ Սյունիքի մարզպետի 107-Ա կարգադրությամբ աշխատանքից որպես տնօրեն ազատվել է իր դիմումի համաձայն և տեղափոխվել այլ աշխատանքի՝ նշանակվելով նույն հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունքի վարիչ:
ՀՀ Սյունիքի մարզպետի 2014 թվականի հոկտեմբերի 8-ի N 63-Ա կարգադրությամբ «Սիսիանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնակատար է նշանակվել նույն հաստատության բժիշկ- սրտաբան, բժշկական գիտությունների թեկնածու Սվետլանա Իսախանյանը, մինչև ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության տնօրենի պաշտոնի համար մրցույթի անցկացումը»: