Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտնի են պետական ծառայողներին բնակարանային ապահովման ծրագրի շրջանակներում վերաֆինանսավորում իրականացնող բանկերի տվյալները

Հոկտեմբեր 28,2014 17:07

ՀՀ կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 9-ի թիվ 1115-Ն որոշմամբ փոփոխություն կատարվեց սույն թվականի օգոստոսի 7-ի թիվ 821-Ն որոշման մեջ, որով կարգավորվում է պետական ոլորտի ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակներում Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ադոնց փողոցի N 6/1 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից բնակա¬րանների և ավտոկայանատեղերի վաճառքի պայմանների հետ կապված հարաբերությունները և կարգը:

Համաձայն կառավարության վերոհիշյալ որոշման` ծրագրի շրջանակներում կառուցվող շենքերից բնակարանների բաշխման ու վաճառքի աշխատանքները Հայաստանի Հանրապետության անունից կազմա¬կերպում և ղեկավարում է ՀՀ քաղաքաշինության նախարա-րությունը՝ ՀՀ ՔՆ «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի միջոցով:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ սույն կարգի պայմաններով շահառուներին հիփոթեքային վարկերով ֆինան¬սավորման պատրաստ «Արդշինինվեստբանկ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ վարկատու) սպասարկման գրասենյակների հասցեներն են`

ԱՇԻԲ գլխամաս Գրիգոր Լուսավորչի 13
ԱՇԻԲ Կենտրոն մասնաճյուղ Պուշկինի 21/1
ԱՇԻԲ Արաբկիր մասնաճյուղ Կոմիտասի պողոտա 41
ԱՇԻԲ Կոմիտաս մասնաճյուղ Կոմիտասի պողոտա 30
ԱՇԻԲ Կասկադ մասնաճյուղ Թամանյան 1 տարածք 70

Ի դեպ. բնակարանների նախագծերին, հատակագծերին, գրանցման կարգին և այլ անհրաժեշտ տեղեկատվություն ստանալու համար գործում է նոր կայք` www.petbnak.am կամ www.petbnakaran.am հասցեով:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031