Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՏՄ մտնելուց հետո մեր ապրանքները կթանկանան՝ 2018 թ. նախագահական ընտրություններից հետո

Հոկտեմբեր 28,2014 17:01

Հոկտեմբերի 10-ին Եվրասիական տնտեսական միությանը միանալու պայմանագիրը ստորագրելուց հետո մեր երկիրը հրապարակել է առաջին անհրաժեշտության ապրանքների ցանկը, որոնց շուրջ ամիսներ շարունակ էկոնոմիկայի նախարարությունը բանակցում էր: Մասնագետները պնդում էին, որ ԵՏՄ մտնելուց հետո Հայաստանում կարեւոր նշանակության շատ ապրանքների գծով թանկացումներն անխուսափելի են՝ անկախ նրանից, դրանք կլինեն ԵՏՄ մտնելուց անմիջապես հետո, թե որոշ ժամանակ անց:

Պարզվում է՝ ցանկում ոչ թե 900 անուն ապրանքներ են, այլ` 750:
«Իրազեկ Քաղաքացիների Միավորում» ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի խոսքերով, ապրանքների մեծ մասի մաքսային դրույքաչափերը կավելանան 2019 թվականին, երբ 2018-ին մեր երկրում նախագահական ընտրություններն ավարտված կլինեն:

ՀՀ քաղաքացիներին ամենաշատը հետաքրքրող ապրանքներից մեկը ավտոմեքենաների թանկացումն էր: Համաձայն այդ ցանկի, ավտոմեքենաները կթանկանան 5 տարուց` 2020 թվականին: Շաքարավազի թանկացումը սպասվում է երեք տարուց, շաքարավազի հումքի թանկացումը` 10 տարուց: Դեղորայքի գներն էլ կսկսեն աճել 2018 թվականից` շարունակելով թանկանալ մինչեւ 2020 թվականը: Ըստ Դանիել Իոաննիսյանի, 2020 թվականին արդեն դեղորայքը թանկանալու է ամբողջությամբ` 13 տոկոսով. «Էկոնոմիկայի նախարարությունն այս ամենը ներկայացնում է որպես արտոնությունների ցանկ, բայց այդպես չէ, դա ժամանակավոր արտոնությունների ցանկ է»:

Մասնագետների վկայմամբ, առաջին անհրաժեշտության ապրանքներից թանկանալու են նաեւ բենզինը, ցորենը, թռչնամիսը, զուգարանի թուղթը, գյուղատնտեսական նշանակության այլ ապրանքներ:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031