Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել մսամթերքի արտադրության ոլորտի զարգացմանը նվիրված խորհրդակցություն, որին մասնակցել են այդ բնագավառում գործունեություն ծավալող ընկերությունների ներկայացուցիչներ ու շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներ:
Խորհրդակցությանը մասնակից տնտեսվարողները վարչապետին են ներկայացրել իրենց առաջիկա ծրագրերը, առկա խնդիրները, ոլորտի զարգացման հեռանկարները:
Վարչապետը հայտնել է կառավարության աջակցությունը ոլորտի զարգացմանը նպաստելու գործում և կարևորել արտադրական ծավալների ավելացման ուղղությամբ նոր ծրագրերի իրականացումը:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ