Չնայած քննչական մարմինը , որն իրականացրել է նախաքննությունը, միջնորդել էր, որպեսզի մարզիկի նկատմամբ կիրառվի կալանավորում, սակայն, մարզիկի նկատմամբ կիրառվել է այլընտրանքային խափանման միջոց՝գրավը:
Վանաձորի բնակիչ Բենիկ Ալեքսանյանը տասնհինգ տարի բացակայելով հայրենիքից, բնակվել է Ռուսաստանի Դաշնությունում: Նա զբաղվել է «Մարտ առանց կանոնների» մարզաձեւով:
Այս մարզաձեւում նա հասել էր մասնագիտացված մակարդակի եւ հարվածների ուժգնության պատճառով նրան արգելվել է, բացի մրցումներից, հարվածներ կիրառել:
Ըստ նախնական տեղեկությունների, Բ.Ալեքսանյանը վերադառնալով հայրենիք, բնակվել է իր առանձնատանը, պատրաստվել է Թուրքիայում կայանալիք մրցումներին:
Այս տարվա մայիսի 31-ին նա իր երեխայի ծննդյան օրվա կապակցությամբ, եղել է ընկերոջ ռեստորանում, օգտագործել իր մտերիմների հետ ոգելից խմիչք:
Երբ դուրս է եկել ռեստորանից, տեսել է բակում «Վանաձոր Ա Սար» առողջարանային ընկերության պահակին:
Կարդացեք նաև
Նրան հարցրել է, թե ճանաչո՞ւմ է Արկադի անունով տղայի:
Պահակը հեգնական տոնով պատասխանել է. «Արկադիկին պահում է իր մոտ», ինչն ակնհայտորեն դուր չի եկել նրան:
Բ.Ալեքսանյանը հարվածել է, վիրավորվելով պահակի տոնից:
Տուժողը ստացել է կյանքին վտանգ սպառնացող վնասվածք, գանգուղեղային վնասվածք, ճակատային շրջանում սալջարդ՝ բեկորային:
Առաջադրվել է մեղադրանք, գործն ուղարկվել է Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ