Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուրեմն չե՞նք կարողանում $15 մլն-ի հարց լուծել, որ հասկանանք կարկուտը որտեղ է խփելու». Քոքոբելյան

Հոկտեմբեր 28,2014 16:28

Այսօր ԱԺ-ում ԱԻՆ նախարար Արմեն Երիցյանը ոլորտ առ ոլորտ ներկայացրեց, թե 2015-ի բյուջեով նախատեսված գումարներն ինչի համար են ծախսելու: Նա նշեց, որ հիմնական ծախսը աշխատավարձերն են. «Այսօր փրկարար ծառայության, Հիդրոմետ ու Սեյսմիկ պաշտպանության ծառայության համար օգնում են հ/կ-ները: 6-8 հազար զանգ ենք ստանում միայն 911 ծառայությանը: Դրանց հետեւում մարդ է կանգնած: Բոլոր ուղղություններով գումարն ինչքան էլ լինի՝ քիչ է: 2012-ից գործում է ճգնաժամային կառավարման կենտրոն, մարզերում շուտով կավարտվի: Մենք կարողանում ենք տեխնիկական հագեցվածության հարցը կարգավորել՝ միջազգային կառույցների հետ համագործակցելով: Մենք մեր առջեւ դրված խնդիրները կկատարենք»:
Նախարարն ասաց, որ մարզերում տրանսպորտի հետ կապված խնդիր ունեն, կան նույնիսկ «ԶԻԼ» մակնիշի մեքենաներ: Տրանսպորտի համար 500 մլն դրամ է անհրաժեշտ, բայց բյուջեով տրամադրվել է մոտ 200 մլն:

Խաչատուր Քոքոբելյանը դժգոհեց, որ գումարի պատճառով կաթվածահար վիճակ է առաջանալու. «Հանձնաժողովով քննարկենք, որ հասկանանք՝ մինչեւ ուր կարող ենք այսպես գնալ: Մեր փրկարարական ծառայությունը 53 տոկոսով, փաստորեն, չի կարողանում աշխատել:

ՀՀԿ պատգամավոր Խոսրով Հարությունյանը հետաքրքրվեց հակակարկտային կայաններից, որքանո՞վ դրանք արդունավետ կգործեն 2015-ին: Նախարարը պատասխանեց, որ այսօր ՀՀ-ում 465 հակակարկտային համակարգ է գործում. «Դա մեր պահանջարկի մոտավորապես 9 տոկոսն է: 4000 հակակարկտային կայան է պետք տեղադրել, բայց որ ասեմ 100 տոկոսով կկարողանանք դիմակայել՝ չէ, 80 տոկոսով: Բայց դրանք մեծ օգուտ են բերում: Կարկուտ կա՝ ձվի չափ է: Կա մոտեցում ցանցերի միջոցով, մենք ուսումնասիրում ենք Ֆրանսիայի, Ճապոնիայի փորձը: Այդ ուղղությամբ մենք դեռ անելիքներ ունենք:

Նախարարը նաեւ ասաց, որ ռադիոլոկացիոն համակարգեր էլ են պետք, որը թանկ հաճույք է: Ոչ կարկտաբեր ամպը սխալ գործելու դեպքում կարող է դառնալ կարկտաբեր: Պետք է դեռեւս 10 ռադիոլոկացիոն համակարգ: Յուրաքանչյուրի համար 1.5 մլն դոլար է պետք:
Խաչատուր Քոքոբելյանը հարցրեց՝ դեռեւս անցյալ տարի խոսում էինք այս մասին. «Երբ հաշվում ենք գյուղատնտեսության կրած վնասները, 10 նման համակարգի համար թող լինի 15 մլն դոլար: Օր առաջ այդ հարցը լուծելու անհրաժեշտություն կա: Սա օրհասական խնդիր է»:

Խաչատուր Քոքոբելյանն առաջարկեց մինչեւ բյուջեն հաստատելն այդ հարցը քննարկել եւ գտնել այդ 15 մլն-ը. «Մենք ուրեմն չե՞նք կարողանում 15 մլն դոլարի հարց լուծել, որ հասկանանք կարկուտը որտեղ է խփելու: 15 մլն-ը գումար չի սրա համար»:
Միքայել Մելքումյանն էլ ասաց, որ այն ծախսերը, որոնք պետությունը չի հայթայթում, դրանց արդյունքում ավելի մեծ ծախսեր չի՞ անում պետությունը՝ հետեւանքները հաղթահարելու համար:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031