Լրահոս
Օրվա լրահոսը

Արսեն Բաբայան. «Հավատարմագրված լրագրողների 80-90 տոկոսը ծանոթ չէր հավատարմագրման կարգին»

Հոկտեմբեր 28,2014 15:47

«99 տոկոսով պահպանվում է կարգը, եւ լրագրողները կրում են հավատարմագիրը»,- այսօր` հոկտեմբերի 28-ին, «Մեդիա կենտրոնում» լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը:

Նա նշեց, որ Ազգային ժողովում հավատարմագրված լրագրողները շենքում կարող են հարցեր տալ, նկարահանումներ կատարել: Այդ իսկ պատճառով պատգամավորը կամ ԱԺ աշխատակիցը պետք է իմանան, որ իրենց հարց տվողը լրագրող է, այլ ոչ թե քաղաքացի. «Մենք ոչ միայն Ազգային ժողովում, այլեւ շենքից դուրս ունենք դեպքեր, երբ պետական պաշտոնյան չի իմացել, որ գործ ունի լրագրողի հետ: Չնայած նման կարգ չկա, բայց ցանկալի է, որ լրագրողները կրեն իրենց վկայականները, որովհետեւ դրսում ներկայանալն էլ բավական է, բայց այդ դեպքում ապացուցման խնդիր է առաջանում»:

Նա, անդրադառնալով Քրեական օրենսգրքում նախատեսված լրագրողի աշխատանքին խոչընդոտելու հոդվածին, հայտարարեց, որ չի կարող պատկերացնել, ինչպես կարելի է մեղադրանք առաջադրել մի անձի, որը չի պատկերացրել, որ գործ է ունենում լրագրողի հետ:

Հարցին, թե վարչությունը պատրաստվո՞ւմ է պարտականությունների մասին հուշող թերթիկներ ամրացնել պատգամավորների համար, Արսեն Բաբայանը պատասխանեց, որ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը նման բան անելու որեւէ լիազորություն չունի, եւ պատգամավորները գիտեն իրենց պարտականություններն ու իրավունքները. «Լրագրողներն էլ լավ գիտեն իրենց իրավունքները: Երբ ես անձամբ մոտենում էի որոշ լրագրողների եւ խնդրում էի` կարգի համաձայն փակցնեն այդ հավատարմագիրը, լրագրողներից մի քանիսը ասացին`իսկ ավելի ճիշտ չի՞ լինի, որ դրա մասին հուշող թերթիկներ լինեն, ինչը իմ կողմից ընդունվեց: Ամբողջ աշխարհում նորմալ, քաղաքակիրթ է այդպիսի հայտարարությունները փակցնելը, ինչպես եւ մենք համոզվեցինք` հավատարմագրված լրագրողների 80-90 տոկոսը պարզապես ծանոթ չէր հավատարմագրման կարգին եւ չգիտեին, որ նման բան կա»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031