Լրահոս
Օրվա լրահոսը

Շորթման մեջ մեղադրվող նախկին ոստիկանը՝ «Դոգը» կալանավորվել է

Հոկտեմբեր 28,2014 15:36

ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով, ոստիկանության նախկին աշխատակից, ոստիկանության մայոր Վարդան Ղ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. օգոստոսին, հյուրանոցային համալիրի վարձակալից գումար շորթելու դիտավորությամբ, իր մտերիմ Հովհաննես Ե.-ին հանձնարարել է տեսանյութեր նկարահանել այդ համալիրի մոտ պարբերաբար մարմնավաճառությամբ զբաղվող կանանց վերաբերյալ:

Տեսանյութերը պատրաստելուց հետո, Վարդան Ղ.-ի ցուցումով Հովհաննես Ե.-ն և իրենց ընկեր Արթուր Մ.-ն նույն ամսին տարբեր սրճարաններում հանդիպումներ են ունեցել հյուրանոցային համալիրի վարձակալի հետ ու նրանից պահանջել խոշոր չափերով գումար` սպառնալով հակառակ դեպքում համացանցում հրապարակել վերջինիս իրավունքներին ու օրինական շահերին էական վնաս հասցնող տեղեկություններ:

Վարդան Ղ.-ի համաձայնությամբ ու ցուցումով Հովհաննես Ե.-ն պահանջել և բանկային փոխանցումների միջոցով ստացել է ընդհանուր առմամբ 500.000 ՀՀ դրամ:
Վարդան Ղ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-182-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3.1 կետերով և վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է:

ՀՀ Հատուկ քննչական ծառայություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031