«Չեմ կարծում, որ տասնյակ հազարավոր մարդկանց պետք էր հավաքել հրապարակում ու անեկդոտ պատմել»,-Aravot.am-ի հարցին` ինչպիսի՞ գնահատական կտա ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի` հոկտեմբերի 24-ի եռյակի կազմակերպած հանրահավաքում հնչեցրած ելույթին, այսպես պատասխանեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 24-ի հանրահավաքի ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանը անեկդոտներ էր պատմում:
Շատերը կարծիք են հայտնում, որ Տեր-Պետրոսյանը ազարտի մեջ է, պարոն Ավետիսյանը չբացառեց, որ «միգուցե», կա նաև այդ հանգամանքը:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ