Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողներն օրերս Վանաձոր քաղաքի Վարդանանց հրապարակից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1993 թ. ծնված Գագիկ Մ.-ին: Նա խոստովանել է, որ տներից մեկից, ննջասենյակի պատուհանը հրել-բացելով՝ գողացել է ոսկյա կախազարդ և շղթա:
Տուժողը գողության մասին ոստիկանություն չէր դիմել: Նրանից ընդունվել է հաղորդում:
Պատճառված վնասի չափը կազմում է 120.000 դրամ:
Գողոնը հայտնաբերված է:
Գագիկ Մ.-ն ձերբակալված է:
Կարդացեք նաև
Կատարվում է նախաքննություն:
ՀՀ ոստիկանություն