Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Եհովայի վկաներից մեկն ինձ ասաց՝ մենք որտեղ կուզենք կհավաքվենք, Երեւանի քաղաքապետի փեսան մեր մոտիկ ընկերն ա»

Հոկտեմբեր 28,2014 13:07

Միացյալ երիտասարդական լիգան 2011 թվականից պայքարում է Հայաստանում գործող քայքայիչ կրոնական կազմակերպությունների դեմ: Հայաստանի բոլոր մարզերում եւ մասնավորապես գյուղերում տասնյակներով գործում են կրոնական կազմակերպությունները, իսկ այդ տարածքներում ապրող մարդիկ չեն էլ գիտակցում, թե համալրվելով այդ աղանդների շարքերը, ինչ հետեւանքների դա կարող է հանգեցնել: Այս մասին այսօր «Հենարան» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը ասացին Միացյալ երիտասարդական լիգայի համանախագահներ Սևակ Հովհաննիսյանը և Դանիել Պետրոսյանը:

Բանախոսները նշեցին, որ վերջին ժամանակներում մոտ 50-ից ավելի կրոնական կազմակերպություն են բացահայտել, մինչդեռ Հայաստանում դեռեւս 200-ից ավելի ընդհատակյա գործող կազմակերպություններ կան:

Մեր հարցին բացի բացահայտելուց, էլ ինչ գործողություններ են իրականացնում լիգայի աշխատակիցները, բանախոսները նշեցին, որ իրենք զբաղվում են ընդամենը բացահայտմամբ եւ ցանկանում են, որպեսզի խնդիրը լուծվի օրինական ճանապարհով. «Չկա հստակ օրենսդրություն, որը կկարգավորի խնդիրը եւ օրենքի բացը լրացնելով այնպիսի սահմանափակումներ ստեղծվեն, որ ամեն մարդ չհավաքի 200 հետեւորդի եւ ստեղծի իր կրոնական կազմակերպությունը եւ ֆինանսական աղբյուրներ ունենա Եվրոպայում»:

«Բազմիցս դիմել ենք նախագահական եւ կառավարություն, որպեսզի «Խղճի, մտքի եւ դավանանքի մասին» օրենքում փոփոխություններ մտցվեն, խստացնեն հոգեորսության տերմինը, սակայն ոչ մի արձագանք չենք ստացել»:

Լիգայի համանախագահները նաեւ նշեցին,որ անգամ ոստիկանությունը ոչ մի քայլ չի ձեռնարկում կրոնական կազմակերպությունների գործունեությունը կանխելու նպատակով. «Վերջերս Եհովայի վկաները ողջ քաղաքով տեղադրում են իրենց ստենդները, սակայն ո՞ւր են մեր ոստիկանները, որ ամեն օր տեսնում են դա: Երբ ես ահազանգեցի ոստիկանություն, ինձ հորդորեցին ներկայանալ ոստիկանություն բացատրություն գրելու, այլ ոչ թե եկան ու հեռացրին իրենց ստենդները: Ինչո՞ւ է պետությունը անգործության մատնված, եթե կան նմանատիպ բազմաթիվ դեպքեր»,- նշեց Սևակ Հովհաննիսյանը,- «Ի դեպ Եհովայի վկաներից մեկն ինձ ասաց՝ մենք որտեղ կուզենանք կհավաքվենք, Երեւանի քաղաքապետի փեսան մեր մոտիկ ընկերն ա»: Բանախոսները վստահ են, որ գոնե պետք է ստեղծվի կրոնական ոստիկանների խումբ, որոնք պետք է զբաղվեն հենց կրոնական կազմակերպությունների դեմ պայքարելով:

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031