Լրահոս
Օրվա լրահոսը

Աղոթենք Սուրիկ Խաչատրյանի համար. «Չորրորդ իշխանություն»

Հոկտեմբեր 28,2014 12:52
Surik xachatryan

Հին առակ կա այն մասին, թե ինչպես է մի այրի կին անիծում իր երկրի չար ու ագահ թագավորին, ու վերջինս մեռնում է։ Նոր թագավոր է դառնում նրա ավագ որդին, որը էլ ավելի թոկից փախած է լինում, ավելի դաժան ու ագահ։ Կինը սկսում է աղոթել նրա կյանքի համար, ու երբ հարցնում են, թե ինչու, պատասխանում է, թե անիծեցի՝ թագավորը մեռավ, նրա տղան ավելի վատը դուրս եկավ։ Հիմա վախենում եմ, որ այս տղային փոխարինողը ավելի վատը կլինի։

Այնպես որ, աղոթենք, մոմ վառենք, խունկ ծխենք, խնդրենք Աստծուց, որ Սուրիկ Խաչատրյանը հնարավորինս երկար մնա Սյունիքի մարզպետի պաշտոնում։ Որովհետեւ եթե նրա հետ մի բան պատահեց, հետեւից տղան է գալիս, որը՝ չնայած իր երիտասարդ տարիքին, արդեն այնքան «քաջագործություններով» է աչքի ընկել, որ եթե մի պահ նրան պատկերացնենք Սյունիքի մարզպետի պաշտոնում, ապա դրա մոտիվներով Քվենտին Տարանտին կարող էր «Հոսթել» ֆիլմի շարունակությունը նկարահանել։

Իհարկե, միայն Լիսկայի այս տղան չէ, որ ժամանակ առ ժամանակ սկանդալների ու քրեական պատմությունների կիզակետում է հայտնվում։ Մենք այլ պաշտոնյաներ ունենք, որոնք «հրաշալի» սերունդ են աճեցնում։ Բայց Տիգրան Խաչատրյանը առանձնահատուկ է։

Այնպիսի տպավորություն է, որ հեռակա մրցավեճ է սկսվել Սուրիկ Խաչատրյանի հետ, թե ով ավելի հաճախ կհայտնվի մամուլի եւ իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում։ Պետք է խոստովանել, որ առայժմ կողմերի հնարավորություններն ու ձեռք բերած «միավորները» հավասար են։ Բայց եթե Տիգրան Խաչատրյանը տեմպը չթուլացնի, ապա առաջատարի դեղին մայկան շուտով վերցնելու է ավագ Խաչատրյանի ձեռքից:

Մհեր ՂԱԼԵՉՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Delea Organizacion says:

    Լիսկան իր տղայի հետ, մեղք չունեն:Այս երկիրն է այսպիսի հիմքերի վրա դրված եվ որի կնքահայրն է ԼՏՊ.1996 թ երբ այդ սրիկան պետական հեղաշրջում կատարեց, դրանից հետո բոլորն էլ սովորեցին մտնել նացիստի կերպարի մեջ:ԼՏՊ ասեց որ, չնայած հաղթել էք, բայց Ձեզ իշխանություն տվող չկա, դա մերն է:Դա նույն միաչբանի ավազակապետերի վարվելաձեվ է: Ասենք լավ,կարելի է հասկանլ ջահել են, տաքարյուն, կռվել են հետո կբարիշեն:Բայց ինչպես կարելի է ընդունել երբ ՊՆ գեներալ ,Սեյրան Օհանյանը Արցախում 2005 թ իր կաբինետում ծեծում է ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանին,շարունկելով Օգանով Սամոյի կիսատ թողած ծեծը:Ինչպիսի թշնամությամբ պետք է լցված լինես, քո մարտական ընկերոջ նկատմամբ որի հետ Արցախ էք ազատագրել վերջապես: Սա անմարդկային վերաբերմունք է, պարզապես գազանություն: Ես ուրիշ մեկնաբանություն չեմ կարող անել ազատամարտիկներին ծեծի ենթարկման առնչությամբ:Ու հիմա նա բանակ է ղեկավարում ու դա է պատճառն որ այսքան անմեղ զոհեր ունենք:Դա ռեժիմի ծրագրով ավազակախմբեր են կազմավորվում, որոնք հարձակվում են մարդկանց վրա: Կլինի դա ազատամարտիկ, թե ավտոերթի դուրս եկած Հիմնադիր Խորհրդարանի մասնակից, միևնույնն է՝ մարդկանց հետ այդպես վարվելը պարզապես գազանություն է: Այս քայլը ստոր, նենգ իրենց մակարդակը լրիվ ցույց տվող քայլ է , բայց ես համոզված եմ, որ բոլոր մեղավորները պատիժ են կրելու Երեվանյան դատարանում, ՄԻՊ-ի մասնակցությամբ: Շատերին դուր չի գալիս, որ այսօր մեր ազատամարտիկները ոտքի են ելել՝ պահանջելով արժանապատիվ կյանք, եւ ձգտում են երկրում համակարգ փոխել:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031