Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտարարություն. Բացել սահմանները եզդի փախստականների համար և հեշտացնել ապաստան տրամադրելու գործընթացը

Հոկտեմբեր 28,2014 12:36

Իրաքում իրավիճակը շարունակում է լարված մնալ և եզդի ժողովուրդը շարունակում է հալածանքների ենթարկվել: Հոկտեմբերի 7-ին եզդիների առաջնորդ Միր Թահսին Սաիդ Ալի բեկը և եզդի առաջնորդները ընդունել են մի հայտարարություն, որտեղ պահանջում են եզդիներին տրամադրել ինքնավարության իրավունք, ինչպես նաև եզդիական զինված ջոկատները ճանաչել, որպես օրինական զինված ուժեր: Այս պահանջներին ՍԻՆՋԱՐ ԵԶԴԻՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՈՒՄԸ ևս միանում է և մենք այս ուղղությամբ արդեն իսկ քայլեր ենք ձեռնարկում: Հայտարարությունն ամբողջությամբ ստորև.

«Այն բանից հետո, երբ 2014 թվականի օգոստոսի 3-ին քրդական պեշմերգա զինված ուժերը դուրս բերվեցին Սինջարից (Շանգալ) եզդիները ենթարկվել են մասսայական ոչնչացման: Մոտ 4000 եզդիներ սպանվել են, մոտ 5000 եզդի կանայք և երեխաներ առևանգվել են, ավելի քան 400 000 եզդիներ ստիպված են եղել լքել իրենց բնակավայրերը և հիմա նրանք բախվել են խնդրի, որը նրանց հետագա գոյությունը վտանգի առաջ է կանգնեցրել: Պետք է նշել, որ եզդիները երկու կողմից էլ ենթարկվել և այսօր էլ ենթարկվում են ճնշումների: Եթե Բաղդադի կենտրոնական իշխանությունները եզդիներին դիտարկում էին, որպես «քրդեր», ապա Էրբիլը նրանց համարում էր Իրաքի մի մաս: Շանգալի ողբերգական դեպքերից հետո Իրաքն ու Քրդստանը փոխվեցին, ինչպես և փոխվեցին իրենք` եզդիները: Այդ իսկ պատճառով մենք համարում ենք, որ հարկավոր է եզդիներին հնարավորություն ընձեռեն, որպեսզի իրենք որոշեն իրենց ճակատագիրը: Որպեսզի եզդիները կարողանան վերադառնալ Իրաք, հարկավոր են նրանց համարել երկրի կարևոր բաղադրիչներից մեկը:

Հումանիտար իրավիճակի թեթևացման համար մենք պահանջում ենք ձեռնարկել հետևյալ քայլերը`

1. Անել ամեն ինչ ավելի քան 5000 եզդի պատանդներին ահաբեկիչների ձեռքից ազատելու համար:

2. Խնդրում ենք միջազգային հանրությանը ճնշումներ գործադրել Իրաքի իշխանությունների, պետական կառույցների և ՄԱԿ-ի վրա, որպեսզի նրանք կատարենք ավելի քան 400 000 եզդի փախստականների առաջ ստանձնած բարոյական պարտավորությունները: Նրանց մեծամասնությունը ժամանակավոր ապաստաններ են գտել և ապրում են անմարդկային պայմաններում Քուրդիստանի Դուհոկ, Էրբիլ, Զախո, Սուլեմանիա և այլ նահանգներում, ինչպես նաև Սիրիայում և Թուրքիայում: Օգնությունը փախստականներին պետք է ցուցաբերվի անհապաղ, քանի որ ձմռան մոտենալու հետ նրանց կենցաղային պայմանները ավելի են վատթարանում:

3.Որպեսզի բացառել հումանիտար աղետը,հարկավոր է փախստականներին պարեն տրամադրել:

4.Ստեղծել հատուկ ճամբար և այնտեղ վերաբնակեցնել փախստականներին:Ապահովվել նրանց անվտանգությունը և ապահովվել անհրաժեշտ այն ամենով,հատկապես առողջապահական և կրթական ոլորտները,ինչը թույլ կտա նորմալ ապրել:

5.Փրկել տասնյակ հազարավոր մարդկանց կյանքերը,ովքեր ապրում են անմարդկային պայմաններում:

Ռազմական տեսանկյունից մենք պահանջում ենք`

1.Ճանաչել Շանգալի ինքնավարական ջոկատները,որպես լեգիտիմ ուժ Իրաքյան բանակի կազմում,որը կապահովվի եզդիների և Իրաքի քաղաքացիների անվտանգությունը աշխարհի ամենավտանգավոր ահաբեկչական կազմակերպությունից:

2.Պատրաստել ուսուցողական ճամբարներ եզդի զինյալների համար,ինչպես նաև ապահովվել նրանց անհրաժեշտ զինամթերքով Իրաքի պաշտպանության համար:
3.Կոորդինացնել Իրաքյան բանակի և քրդական պեշմերգայի գործողությունները Շանգալի ինքնապաշտպանական ջոկատի հետ,ինչը կբերի եզդիական տարածաշրջանի ազատագրմանը:

4.Գրանցել բոլոր եզդի զինյալներին,որպես Իրաքի բանակի զինվորներ և պետական բյուջեից նրանց ամսական աշխատավարձ հատկացնել:

Քաղաքական մակարդակով մենք պահանջում ենք եզդիներին ճանաչել Իրաքի մաս և ապահովվել նրանց,ինչպես նաև մյուս կրոնական և ազգային փոքրամասնություններին հավասար իրավունքներով զարգացման համար:

Ելնելով վերոգրյալից մենք պահանջում ենք`

1.Շանգալի ցեղասպանության միջազգային ճանաչում և միջազգային պարտավորությունների իրագործում ցեղասպանության զոհերի առջև, տուժածներին փոխհատուցում տրամադրել:

2.Շուտափույթ կերպով ձեռնարկել քայլեր, որպեսզի ազատել ավելի քան 5 000 եզդի կանանց և երեխաներին, որոնք տանջանքների են ենթարկվում,ինչը հանդիսանում է մարդու իրավունքների կոպիտ խախտում:

3.Բացել սահմանները եզդի փախստականների համար և հեշտացնել ապաստան տրամադրելու գործընթացը ԱՄՆ-ում,Կանադայում,Ավստրալիայում և Եվրոպական պետություններում:

ՀԱՆՈՎԵՐ
7 Հոկտեմբեր 2014
Պատվիրակության անդամների ստորագրություններ

1.Միր Թախսին-բեգ Սաիդ
2.Բավե շեխ Խատո Հաջի Իսմաիլ
3.Պեշիմամ շեխ Ֆարուկ Խալիլ Օսման
4.Կավալների գլխավոր կավալ Բահզադ կավալ Սուլեյման
5.Ահմադ Իսմաիլ Ահմադ
6.Նուրի Խալաֆ Իլյաս
7.Հուսեյն Բարջաս Օսո
8.Լաբի Իլյաս Սուլեյման
9.Բարոզ շեխ Կալո
10.դոկ.Սաիդ փիր Մուրադ
11.Սվո կավալ Սուլեյման
12.դոկ.Սաիդ Շանգալի
13.դոկ.Ալի Հուսեյն Իլյաս
14.դոկ.Իլհան Կիզիլխան
15.Խոշանգ Բրոկա»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031