ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարել է, թե հոկտեմբերի 27-ի ոճրագործության կազմակերպիչները կբացահայտվեն, երբ «կարողանանք երկրի տնտեսական աճ ապահովել՝ ուժեղ Հայաստանում»։
«ՉԻ» – Առաջին հայացքից կարող է թվալ, թե Գալուստ Սահակյանն անհեթեթ բան է ասում. ի՞նչ կապ ունի, ասենք, հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը կամ բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն հոկտեմբերի 27-ի կազմակերպիչների բացահայտման հետ։ Բայց սա՝ միայն առաջին հայացքից։ Իրականում սա այն եզակի դեպքերից է, երբ Գալուստ Սահակյանի ասածը հարյուր տոկոսով համընկնում է ե՛ւ ընդդիմության, ե՛ւ ժողովրդի ասածի հետ։ Վերջիններս պնդում են, որ քանի դեռ իշխանափոխություն չի եղել՝ հոկտեմբերի 27– ի կազմակերպիչները չեն բացահայտվի, Գալուստ Սահակյանն ասում է՝ չեն բացահայտվի, քանի դեռ տնտեսական աճ չկա։ Իսկ քանի դեռ իշխանափոխություն չի եղել՝ տնտեսական աճ չի լինի, հետեւաբար՝ երկուսն էլ նույն բանն են ասում։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում