Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Ավագյան. «Այլևս ոչինչ չարժեն Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթները»

Հոկտեմբեր 28,2014 12:24

«Իրոք, Լևոն Տեր-Պետրոսյանը փոխվել է, առաջ այդպիսին չէր: Ուղղակի երևի ժամկետն է անցել, իսկ ինչպես գիտեք, այդ դեպքում անգամ եռացնելը չի փրկում»,-Aravot.am-ի հարցին` համամի՞տ է, որ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը փոխվել է և ո՞րն է դրա պատճառը, այսպես պատասխանեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանը:

ՀՀԿ-ականը հիշեցրեց, որ 23-ամյա մեր անկախ պետության ողջ պատմությունը վկայում է այն մասին, որ «Հայաստանում, երբ ընդդիմությունը շեղվում է և ընկնում իշխանափոխության պահանջի հետևից, հայտնվում է ծուղակում»:

Այնուհետև մանրամասնեց. «Ծուղակում է հայտնվել նաև Լևոն Տեր-Պետրոսյանը: Ինչպես ասում են` փորձված աղվեսն երկու ոտքով է ծուղակն ընկնում: Այսպիսով ՀՀ առաջին նախագահը այլևս հրաժարվեց իր` առաջին նախագահի տիտղոսից` դրսևորելով քաղաքականության մեջ միայն մի անմեղ զոհ փնտրող փորձառու աղվեսի վարքագիծ: Աղվեսությունը հասկանալի է, գուցե պատճառն այն է, որ աղվեսի քիթը չհասավ խաղողին, ասաց խա՞կ է: Հիշում ենք Տեր-Պետրոսյանի հայտարարությունը, թե տարիքն այլևս չի ներում նախագահ դառնալու համար»:

Կարեն Ավագյանի բնորոշմամբ` «Նրան ի՞նչ է մնում` ընդամենը բեմում լինել, որը նա անում է ամեն գնով` վաճառելով ինքն իրեն, իր սկզբունքներն ու յուրայիններին, շատ դեպքերում անգամ հեղինակությունը»: Պատգամավորն այս առիթով հիշեց անգլիացի գրող, երգիծաբան Թերի Պրատչետիի հետևյալ միտքը. «Մարդ, ում կարելի է գնել, ոչինչ չարժե» ու շարունակեց. «Տիպիկ է ասված: Այլևս ոչինչ չարժեն նաև Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթները, որոնք չեն դիմանում անգամ ամենապարզունակ քննադատությանը: Երևի տարիքի հետ հիշողությունն այնքան է վատացել, որ չի հիշում, թե իր նախագահության օրոք ինչպես էր երկիր «կառավարում»` «ցուրտ ու մութ տարիներ», «օլիգոպոլիայի» հիմքեր, հետապնդումների մասին էլ չասեմ: Ախր Լևոն Տեր-Պետրոսյանն անգամ թոշակի անցած ծերունու վարքագիծ էլ չի դրսևորում: Ծերունական ազարտ ասենք, թե սևեռուն միտք, Տեր-Պետրոսյանին միայն հարթակն է պետք: Հալյուցինացիաներ չե՞ն արդյոք նրանք, որ նրա աչքին արդեն միայն մարդկային «ջղաձգումներ» են երևում ու «մարգինալներ»: Ծերուկն այնքան է բարդույթավորվել, որ թշնամացել է արդեն բոլորի հետ, անգամ իր յուրայինների: Ափսոս, հալյուցինացիաները վաղաժամ են այցելել նրան»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. VARDAN says:

    Հալյուցինացիաներ չե՞ն արդյոք նրանք, որ նրա աչքին արդեն միայն մարդկային «ջղաձգումներ» են երևում ու «մարգինալներ»: Ծերուկն այնքան է բարդույթավորվել, որ թշնամացել է արդեն բոլորի հետ, անգամ իր յուրայինների: Ափսոս, հալյուցինացիաները վաղաժամ են այցելել նրան»: Ցավալի է, բայց փաստ՝ եթե տվյալ դեպքում Պետրոսյանն է այդ «ախտով տառապում», ապա ի տարբերություն Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ ամբողջ ՀՀԿ-ն է նույն վիճակում, քանի որ մեծամասնությունը ծերունիներ են արդեն: Էնպես որ պետք չի էդքան ինքնահավան ու մեծամիտ կարծիքներ հայտնել: Ձեր աչքի գերանը թողած՝ ուրիշի աչքի փուշը մի մատնացույց արեք: Ժողովուրդը շատ լավ տեսնում է՝ ով ով է ու ինչով է զբաղված

  2. Անահիտ (ԵՊՀ) says:

    Առաջին նախագահի քաղաքական կենսունակությունը ջղագրգիռ պոռթկումներ է առաջացնում …

  3. Narek says:

    կարեն ավագյանն ո՞վ ա. ծառուկյանը դրանից ավելի սահուն ա խոսում

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031