Հարցազրույց ՎՍՀԴԿ ատենապետ, ՀԱԿ խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանի հետ
– Չե՞ք կարծում, որ այնքան էլ արդարացի չէ, երբ երկու անգամ ելույթի հնարավորություն է տրվում ՀԺԿ նախագահին, իսկ Ձեզ կամ Գագիկ Ջհանգիրյանին ընդհանրապես չի տրվում։ Ինչո՞վ կբացատրեք Ստեփան Դեմիրճյանի նկատմամբ դրսևորվող հատուկ վերաբերմունքը, կամ գուցե Ձե՞ր հանդեպ կա հատուկ վերաբերմունք։
– Ես պետք է ասեմ, որ Ստեփան Դեմիրճյանը ելույթ է ունեցել ՀԱԿ խմբակցության քվոտայի շրջանակներում, և եռյակի անդամ մյուս կուսակցությունները հենց այդպես էլ համարում են, որ եռյակը դա խորհրդարանական երեք խմբակցությունների համագործակցություն է, և ոչ թե՝ այդ խմբակցությունների անդամ առանձին կուսակցությունների։
Ինչ վերաբերում է Ստեփան Դեմիրճյանի հանդեպ դրսևորվող հատուկ վերաբերմունքին, ես գիտակցում եմ, որ նա իմ նկատմամբ ունի մի մեծ առավելություն, նա բացի խմբակցության անդամ և կուսակցության ղեկավար լինելուց՝ նաև ընտրված նախագահ է՝ 2003թ. նախագահական ընտրությունների ժամանակ նա ընտրվել է նախագահ, այլ հարց է, որ ժողովրդի ընտրության հետ գործող իշխանությունը հաշվի չնստեց։ Ընտրված
նախագահ լինելու հանգամանքով պետք է բացատրել այն, որ նախապատվությունը տրվում է նրան, և ոչ թե ինձ, ինչին ևս նորմալ եմ վերաբերվում։
Կարդացեք նաև
– Ձեզ չի՞ կաշկանդում այն հանգամանքը, որ Ձեր կուսակցությունը և անձամբ Դուք չեք մասնակցում որոշումների կայացմանը, և պետք է ընդամենը կատարեք այլոց կայացրած որոշումները:
– ՀԱԿ դաշինքի փորձը մեզ ցույց տվեց, որ շատ դժվար է 17-18 կուսակցություններով որոշումներ կայացնել, նման պայմաններում որոշումների կայացումը դառնում է ինքնին անհնար, քանի որ յուրաքանչյուրն ունի իր ուրույն տեսակետը և փորձում է առաջնային համարել իր մոտեցումները։ Հետևաբար՝ որքան սահմանափակ է որոշումներ կայացնողների թիվը, այնքան ավելի հեշտ է հասնել որոշումների կայացմանը։
Ես ինձ վատ կզգայի, եթե ես չվստահեի այն մարդկանց, ովքեր որոշումներ
են կայացնում, մինչդեռ ես լիովին վստահում եմ թե՛ Լևոն Տեր-Պետրոսյանին, և թե Գագիկ Ծառուկյանին։ Ինչ վերաբերում է կաշկանդված լինելուն, ապա ես միշտ էլ հնարավորություն ունեմ արտահայտել իմ տեսակետը, եթե անգամ այն չի համապատասխանում մյուսների տեսակետի հետ։
Ավետիս ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում