Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Քննարկում «Օրենսդրական գործընթացի գնահատումը Հայաստանի Հանրապետությունում» հետազոտության վերաբերյալ

Հոկտեմբեր 28,2014 12:07

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) Օրենսդրական աջակցության բաժնի ղեկավար Ալիս Թոմասի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման նպատակն էր ՀՀ արդարադատության նախարարության և ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի ստորագրած փոխըմբռնման հուշագրի շրջանակներում կատարված «Օրենսդրական գործընթացի գնահատումը Հայաստանի Հանրապետությունում» հետազոտության քննարկումը: Այն պատրաստել է ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը՝ Երևանում ԵԱՀԿ գրասենյակի օժանդակությամբ: Գնահատումը ուսումնասիրում է Հայաստանի ներկայիս օրինաստեղծ ընթացակարգի համապատասխանությունը ժողովրդավարական օրինաստեղծ գործընթացի վերաբերյալ գոյություն ունեցող հիմնական չափանիշներին:

Հանդիպմանը քննարկվել են ԵԱՀԿ ԺՀՄԻԳ կատարած հետազոտության հիմնական ասպեկտները, առկա խնդիրները:

Նախարարն անդրադարձել է հետազոտությունում առկա օրենսդրության խտության և օրինաստեղծ գործընթացի ֆորմալացման հարցերին: Հովհաննես Մանուկյանը կարևորել է հետազոտության մասնագիտական, փորձագիտական մոտեցումները՝ նշելով, որ մեծ հաշվով համաձայն է զեկույցում առկա գնահատականներին: Նա անդրադարձել է հատկապես այն գնահատականին, որ ժամկետային սահմանափակումների ամրագրման հետևանքով օրենսդրական ակտերի նախագծեր մշակողների ժամանակը կրճատվում է և կարող են խնդիրներ առաջանալ: Նախարարը նշել է որ այն ունի օբյեկտիվ պատճառներ, մասնավորապես՝ երկրում առկա տարբեր ոլորտների դինամիկ փոփոխությունները: Նա հավելել է, որ պետք է փորձել գտնել այնպիսի ուղիներ, որ շտապողականությունը չվնասի ընդունվելիք օրենքի որակին: Նախարարը կարևորել է նաև օրենքի մշակման փուլում շահառուների և հասարակական կազմակերպությունների ներգրավվածությունը:
Այսօրվա հանդիպումը փոխըմբռնման հուշագրով նախատեսված առաջին փուլի ամփոփումն էր. հաջորդիվ նախատեսվում են երկկողմ աշխատաժողովներ և քննարկումներ: Արդյունքում առաջարկների հիման վրա մշակվելու է համապատասխան քարտեզ, որն ուղղորդելու է մեր երկրի օրենսդրական բարեփոխումները:

ՀՀ ԱՆ տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031