Ընդամենը մի քանի ամսվա ընթացքում աշխարհում նավթի գինը կտրուկ անկում ապրեց՝ մոտ 20 տոկոսով. մեկ բարել նավթի միջազգային գինը 115 դոլարից իջավ 85 դոլարի։ Ու առաջին հարցը, որ ծագում է այս պայմաններում, այն է, թե ինչո՞ւ Հայաստանում չի էժանանամ բենզինը։
Բենզինը Հայաստանում մի քիչ էժանացել է: Մոտ 10 օր առաջ ամենաշատ վաճառվող «Ռեգուլյար» տեսակի բենզինի մեկ լիտրը 470 դրամից իջավ 460 դրամի։ Նվազումը՝ 2.1 տոկոս։ Բայց բենզինի գնի նվազման նման տեմպը այնքան էլ համահունչ չէ նավթի գնի նվազման տեմպի հետ։
Եվ ուրեմն՝ սկսենք հաշվել ինքներս, թե որքան պետք է լիներ բենզինի էժանացումը։
Մեկ բարելը, որով ավանդաբար հաշվարկվում է նավթի ծավալը, մոտ 159 լիտր է։ Այլ կերպ ասած՝ մեկ տոննա նավթի գինը կազմում է 540 դոլար կամ 220 հազար դրամ։ Մեր բենզալցակայաններում վաճառվող բենզինի մեկ տոննան 460 հազար դրամ է Իսկ դա նշանակում է, որ մեր բենզինի գնի մոտ կեսը հենց նավթի գինն է։ Մնացածը հարկերն են, տեղափոխումն է, այդ ոլորտում աշխատողների աշխատավարձն է, ու բնականաբար ներկրողների շահույթը։
Եթե ուրիշ որեւէ պայման չի փոխվում, ապա նավթի գնի 20 տոկոս նվազումը պետք է հանգեցնի բենզինի գնի 10 տոկոս նվազման։ Այսինքն՝ այսօր մեր բենզալցակայաններում մեկ լիտր «Ռեգուլյարի» գինը պետք է կազմեր 410-415 դրամ։ Բայց սա խիստ տեսականորեն, այսպես ասած՝ դասական տնտեսագիտական օրենքների համաձայն։ Գործնականում մեր բենզալցակայաններում գնագոյացման մեխանիզմները բոլորովին այլ են։ Դա կախված է նրանից, թե որտեղից է ներկրվում բենզինը եւ ով է ներկրում։
Կարդացեք նաև
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում
Նավթի նոր գները դեկտեմբեր ամսվա համար են,իսկ այսօրվա վաճառվող բենզինը ձեռք է բերվել օգոստոսի գներով:Սպասենք մինջև դեկտեմբեր…