Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

2015 թվականի բյուջեի նախագծում ԵՏՄ անդամակցությունն իրավական արտացոլում չունի

Հոկտեմբեր 28,2014 11:52

«Նախագծի ներկայացման ժամանակ դեռ ԵՏՄ անդամության փաստաթուղթը ստորագրված չէր, հետեւաբար իրավական տեսանկյունից հնարավոր չէր ԵՏՄ-ի հետ հարաբերությունները արտացոլել նախագծում»,- այսօր խորհրդարանում 2015 թվականի բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ հայտարարեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը: Նա պատասխանում էր ՀՀԿ-ական պատգամավոր Խոսրով Հարությունյանի հարցին` ինչպե՞ս են արտացոլվում ԵՏՄ անդամակցության գործընթացները, մասնավորաբար, մաքսային սահմանին մաքսային տուրքերի գանձման հետ կապված հարցերը եկող տարվա գլխավոր ֆինանսական փաստաթղթում:

lsumner-5

Պավել Սաֆարյանը վստահեցրեց, որ մասնագետներն ինտենսիվ աշխատում են`գնահատելու համար այն ազդեցությունները, որոնք կլինեն: «Ընդհանուր առմամբ գնահատականներ կան, բայց բերվում են հստակ հաշվարկային մակարդակի»,- ասաց Պավել Սաֆարյանը`հավելելով, որ միջանկյալ արդյունք արդեն կա, ըստ որի, ԵՏՄ-ին անդամակցությունն աջակցելու է մակրոտնտեսական ՀՆԱ-ի աճին: «Առավելագույնը մեկ ամսից բոլոր հաշվարկները հստակ կներկայացվեն ձեր դատին»,- ասաց փոխնախարարը:
Խոսրով Հարությունյանը հետաքրքրվեց նաեւ գյուղատնտեսական վարկերի՝ պետության կողմից վեց տոկոս սուբսիդավորմամբ՝ հարցնելով, թե ի վերջո, սուբսիդավորումից հետո ի՞նչ կնստի վարկը գյուղացու վրա տոկոսներով: «Գյուղացու վրա ռեալ 4-6 տոկոս կնստի»,- ասաց Պավել Սաֆարյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031