1988-ին Ազատության հրապարակի հարթակին կանգնած էր «Ղարաբաղ» կոմիտեն՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջնորդությամբ։ Ի պատիվ իրեն, «Ղարաբաղ» կոմիտեի եւ Հայաստանի ժողովրդի 1988-ի շարժումը հասավ Հայաստանի անկախության, հասավ նաեւ քաղաքական ազատությունների հաստատման, շուկայական տնտեսության ներդրման, խորհրդային դրվածքների վերացման, Արցախի պատերազմում հաղթանակի եւ այլն, բայց ամենաէականը՝ Հայաստանի անկախության։
Բնականաբար, մարդը, որն առաջնորդել է Հայաստանի անկախացման շարժումը, այն էլ խորհրդային վայրագ եւ ամբողջատիրական կայսրության դեմ պայքարում, արդեն այնպիսի ծառայություն է մատուցել Հայաստանին ու նրա ժողովրդին, որ այլեւս կարող է ասել կամ անել ինչ ուզի՝ իր արժեքը չի նսեմանա պատմության առջեւ։ Բայց, այ, ժամանակակիցների աչքում կարող է նսեմանալ։ Եվ այն, ինչ Տեր-Պետրոսյանն անում է այսօր, ինչ-որ առումով ներելի է իրեն եւ զվարճալի, ինչ-որ առումով՝ աններելի եւ դատապարտելի։
Լուսինե ՊԵՏՐՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում
Կարդացեք նաև
Այստեղ են ասում՝մավրը իր գործը արել էր,մավրը ժամանակին հեռացավ,մավրը այլևս չպետք է վերադառնար:
ինքը չառաջնորդեց շարժումը, այլ մանրախնդիր հրհրոցների պատճառով հայտնվեց ամենաառջևում: երևի ոմանց այդպես էր պետք: Եվ այնտեղ էլ կային այսօրվա սխալները: Ուշադիր չեք, կամ էլ հիշողության կորուստ ունեք: