Հայտնում ենք, որ սույն թվականի հոկտեմբերի 26-ին ժամը 13.30-ին ՀՀ ոստիկանության ձերբակալված անձանց պահելու վայրերում վերահսկողություն իրականացնող հասարակական Դիտորդական խմբի թեժ գծի հեռախոսահամարին ահազանգ է ստացվել ՀՀ ոստիկանության Լոռու ՄՎ Տարոնի բաժնի ՁՊՎ-ից: Ահազանգողը հենց ձերբակալվածն էր, ով գտնվում էր տվյալ բաժնի ձերբակալվածներին պահելու վայրում:
Հեռախոսազրույցի ընթացքում ձերբակալվածը տեղեկացրեց, որ իրեն ոստիկանները ծեծել են և ներկայիս պահին գտնվում է ՁՊՎ-ում և ոչ մի պատշաճ բուժօգնություն չի ցուցաբերվում, ավելին` հանդիսանում է հոգեկան հիվանդ:
Դիտորդական խումբը անհապաղ արձագանքեց ահազանգին:
ՀՀ ոստիկանության Լոռու ՄՎ Տարոնի բաժնի ՁՊՎ-ում Դիտորդական խումբը մեկուսի հանդիպելով ձերբակալված Ա. Թամարյանի հետ արձանագրեց նրա մարմնական վնասվածքները և գործի հետ կապված որոշ այլ փաստեր, որոնց վերաբերյալ Դիտորդական խումբը հայտարարություն է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն և ՀՀ հատուկ քննչական ծառայություն:
Կարդացեք նաև
Ավելի տեղեկատվություն կտրամադրվի համապատասխան մեկնաբանությունները ստանալուց հետո:
Դիտորդական խումբ