Լրահոս
Օրվա լրահոսը

Օմբուդսմենն առաջարկում է ներդնել շրջանառության հարկի չափն ընտրելու հնարավորություն

Հոկտեմբեր 28,2014 10:49

Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը գրություն է ուղարկել Ազգային ժողովի խմբակցությունների ղեկավարներին` տնտեսվարողների դժգոհությունն առաջացրած, շրջանառության հարկի օրենքում կատարված փոփոխությունների վերաբերյալ: Օմբուդսմենն առաջարկել է առևտրականների համար սահմանել շրջանառության հարկով աշխատելու երկու տարբերակ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ մի խումբ առևտրականներ դիմում-բողոք էին ներկայացրել Մարդու իրավունքների պաշտպանին օրենքում կատարված փոփոխությունների վերաբերյալ: Այնուհետև Պաշտպանի` սոցիալ-տնտեսական իրավունքների հարցերով տեղակալն աշխատանքային քննարկում էր կազմակերպել առևտրականների հետ՝ վերջիններիս մտահոգություններին ծանոթանալու և խնդրի լուծման տարբերակներ մշակելու նպատակով:

Օրենքով նախատեսված փաստաթղթավորման պահանջը հատկապես լուրջ դժվարություններ է ստեղծում շրջանառության փոքր ծավալ ունեցող առևտրականների համար: Ուստի, Օմբուդսմենն առաջարկում է շրջանառության հարկ վճարողներին բաժանել երկու խմբի՝ մինչև 20 մլն և 20-ից 58.35 մլն դրամ շրջանառություն ունեցողների: Ըստ դրա` առաջին խմբի առևտրականներին հնարավորություն տալ ընտրելու` աշխատել ապրանքների պարտադիր փաստաթղթավորմամբ՝ վճարելով 1 տոկոս շրջանառության հարկ, կամ աշխատել առանց պարտադիր փաստաթղթավորման՝ վճարելով 3.5 տոկոս շրջանառության հարկ:

Օմբուդսմենը անթույլատրելի է համարում փոքր բիզնեսով զբաղվող առևտրականների գործունեության պայմանների վատթարացումը և լիահույս է, որ փաստաթղթավորման և հարկի չափի ընտրության հնարավորություն ստանալու դեպքում նրանք կազատվեն վարչարարական քաշքշուկից, ինչպես նաև կկարողանան պահպանել իրենց բիզնեսը:

Պաշտպանի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ceyran says:

    Շրջանառության նոր հարկը 3.5 անգամ ավելի բարենպաստ է քան 3.5տոկոսի դեպքում,սակայն փոքր ձեռնարկատերերը վախենում են,որ իրենք էլ են դուրս գալու ստվերից ու հաջորդ վարչապետը նորից վերադառնալու է ավելի բարձր տոկոսադրույքի,քան 1 տոկոսն է:Ասել է,թե վստահ չեն՝երկար ժամանակով է այս հարկատեսակը,թե ?…:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031