Լրահոս
Օրվա լրահոսը

Ազգային անվտանգության մարմինների գործակալները հոկտեմբերի 27-ից առաջ իրենց վերադասին զեկուցել են Նաիրի Հունանյանի արած հայտարարությունների մասին. «Հայկական ժամանակ»

Հոկտեմբեր 28,2014 10:46

Ինչո՞ւ մինչեւ հիմա՝ հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից 15 տարի անց, հանրության զգալի, եթե ոչ գերակշռող մասը համոզված է, որ ահաբեկչության հեղինակը չէին կարող լինել միայն Նաիրի Հունանյանն ու իր հանցախումբը։ Սրա համար կան մի քանի պատճառներ։

1. Շատ դժվար է հավատալ, որ Հունանյանի հանցախումբը առանց կողմնակի օգնության ոչ միայն նախապատրաստեց հանցագործությունը, այլեւ անվրեպ կերպով իրականացրեց այն։ Պետք է հասկանալ, որ այս ամենը ենթադրում էր կրակային նախապատրաստություն, «Կալաշնիկովի» ավտոմատների տեղափոխում Ազգային ժողով եւ ի վերջո ավտոմատներով անարգել մուտք խորհրդարանի նիստերի դահլիճ, երբ այնտեղ էր երկրի ողջ ղեկավարությունը։ Այս բոլոր փուլերում որեւէ ձախողում կհանգեցներ ահաբեկչության ամբողջական ձախողման։ Բայց, փաստորեն, ոչ մի փուլում ոչ մի ձախողում չի եղել, ինչը խոսում է պրոֆեսիոնալ կազմակերպման մասին։ Իսկ Հունանյանն ու իր խմբի անդամները պրոֆեսիոնալ դիվերսանտներ չեն եղել։

2. Քրեական գործի նյութերից էլ ակնհայտ է դառնում, որ Ազգային անվտանգության մարմինների գործակալները հոկտեմբերի 27-ից առաջ իրենց վերադասին զեկուցել են Նաիրի Հունանյանի արած հայտարարությունների մասին։ Անհասկանալի է, թե ինչո՞ւ այդ հայտարարությունները սահմանված կարգով չեն ստուգվել, ինչո՞ւ օպերատիվ մշակման չեն ենթարկվել, եթե ենթարկվել են՝ ինչո՞ւ հանցագործությունը չի բացահայտվել դրա նախապատրաստման փուլում։ Ի դեպ, հոկտեմբերի 27-ի հանցագործության նախապատրաստության շրջանում ազգային անվտանգության նախարարը եղել է Սերժ Սարգսյանը։

3. Ոճրագործությունից անմիջապես հետո Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ տեղի ունեցած հանցագործությունը ուչաստկովիի մակարդակի գործ է, այսինքն՝ նույնիսկ ուչաստկովին՝ թաղային ոստիկանը, կարող է քննել եւ բացահայտել տեղի ունեցածը, այն իմաստով, որ հանցագործություն կատարողներն ու կազմակերպիչները ակնհայտ են, եւ ավելի խորանալու անհրաժեշտություն չկա։ Ինչպե՞ս կարող էր նման հայտարարություն անել Ռոբերտ Քոչարյանը, երբ վերը նշված կետերն արդեն իսկ ակնհայտ են դարձնում, որ ամեն ինչ ավելի բարդ է, քան ուզում էր ներկայացնել Ռոբերտ Քոչարյանը։ Առավելեւս՝ ինչո՞ւ էր նա ուզում ամեն ինչ այդպես ներկայացնել։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ceyran says:

    Մոռացաք նշել,որ Ներքին Գործերի նախարարն Սուրեն Աբրահամյանն էր:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031