Լրահոս
Օրվա լրահոսը

«Անընդհատ կենտրոնում է պահվում մարդկանց՝ «թշնամիների» կերպարը».«Հրապարակ»

Հոկտեմբեր 28,2014 10:18

ՌԱՀՀԿ ղեկավար Մանվել Սարգսյանի համար նույնիսկ դժվար է հասկանալ, թե եռյակն ինչ պրոցես է սկսել, ով ինչ է ցանկանում. «Ես մենակ մի բան եմ տեսել, որ բոլորի ուշադրության կենտրոնում անընդհատ ժողովրդին կախվածության մեջ գցելն է, պարտադրելու մեխանիզմը՝ լիազորությունները մերն են, որոշումները մերն են, մենք ենք որոշում եւ ոչ մի բան չենք անում… սա է միայն հետաքրքիր»։

Սարգսյանը հիշում է, որ նման պրոցես գնաց նաեւ 2011թ., երբ նորից այլ ուժերի մասին էին խոսում, վարկաբեկում։ «Անընդհատ կենտրոնում է պահվում մարդկանց՝ «թշնամիների» կերպարը, ինչը նույնպես անհասկանալի է»,- ասում է քաղաքագետը՝ անդրադառնալով Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթում «մարգինալ» եւ ԵՏՄ-ի դեմ հանդես եկող ուժերի մասին հատվածին։

Մեր հարցին՝ գուցե այս ամենն արվում է հենց այդ «մարգինալների» առջեւ ճանապարհը փակելո՞ւ համար, Սարգսյանը բազմանշանակ պատասխան տվեց. «Դե, եթե մարգինալ են, ինչո՞ւ են այդքան մեծ ուշադրություն հատկացնում, դա էլ է անհասկանալի»։

Մանվել Սարգսյանը մեկ կարեւոր հակասություն է նկատել եռյակի երկու հանրահավաքների ելույթներում, երկրորդ հանրահավաքին, ի հեճուկս նախորդ հանրահավաքի հայտարարության, թե չեն անդրադառնալու ԵՏՄ-ին՝ Հայաստանի «անշրջելի» անդամակցությանը, այդ հարցին ծավալուն անդրադարձ եղավ։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031