Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամենեւին չէի սպասում». Անդրադարձ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթին

Հոկտեմբեր 27,2014 23:14

Եռյակի վերջին հանրահավաքի ժամանակ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի անդրադարձը ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանին հուշեցին, որ ինքն էլ է առաջին նախագահի ընդգծած մարգինալների թվին պատկանում:

«Այդ վերլուծությունները, տրամադրությունները դեպի Մոսկվա՝ չնեղացնենք, չզայրացնենք Մոսկվային, յոլա կգնանք մի կերպ, հետո մի բան կգտնենք, ինձ հուշեցին, որ այդ համատեքստում շատ մարգինալ եմ: Ինձ համար շոշափելի տարբերություն չկա պրոկրեմլյան, պրոռուսական կողմնորոշման մեջ այս իշխանափոխության շարժման ու Սերժ Սարգսյանի դիրքորոշման միջեւ: Հետաքրքրությունս կտրուկ նվազել է այդ շարժման նկատմամբ, հուսամ՝ իրենք իրենց իշխանափոխությունն անելու են: Ինձ համար էական չէ՝ ով է լինելու երկրի ղեկավարը կամ իշխանությունը, երբ այդ երկիրը լինելու է ոչ անկախ, իսկ ինքնիշխանությունը՝ զիջած որեւէ երկրի:

Իսկ ինչ վերաբերում է ավելի լավ կառավարող է լինելու, ավելի արդար, այսինքն` մարդկանց բերանից մի կտոր հացը ռեժիմը կամ հաջորդները չեն գողանալու, փոքր մխիթարություններ են իշխանության համատեքստում: Սպասում էի՝ ռեժիմի փոփոխությունը լինելու է բարձրագույն արժեքներից մեկի պաշտպանության հիմքերով:

«Մարտի 1-ի» ելույթի ժամանակ առաջին նախագահն արդեն ասվել էր՝ հաշտ է այդ մտքի հետ, որ անշրջելի է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը, վերջին երկու հանրահավաքներին հաստատեց ու ամրապնդեց այդ միտքը, որ ռազմավարության կարեւորագույն բաղադրիչներից մեկը հենց այդ միության մեջ է: Ամենեւին չէի սպասում: Ինձ համար արդեն տարբերություն չկա՝ ինչ ռեժիմ է լինելու, ովքեր են Հայաստանում լինելու Պուտինին նայողները՝ Սերժիկը, թե Պողոս, Պետրոսը»,- ասաց պարոն Բարսեղյանը:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Քեզ ձիգ պահիր, զինվոր, ու հավատա: Ազգի միջուկը երբեք էլ գոռգոռացողները չեն եղել: Պայքարիր այդ միջուկի համար:

  2. Հրանտ Պապիկյան says:

    Ծեր գնչուհին բախտս կարդաց
    Իմ հայացքի մեջ մոխրացած…
    Նա կիսաձայն ինձ շշնջաց,
    Որ ես անցորդ եմ ուշացած…
    Որ ԵՄ տանող գնացքն արդեն անցել է,
    Ես ուշացել եմ նրանից…..
    ՈՒ քանի որ դա արդեն ՛՛անշրջելի իրականություն՛՛ է, քանի որ դա ասում է այն մարդը, որը սաղիս վերջին հույսն էր՝ այդ պահից սկսած արդեն կյանքը կորցրել է իր հմայքը ինձ համար, կապ չունի արդեն՝ արևը կծագի՞ առավոտները թե մայր կմտնի, ձյունը ձմռանը կգա, թե ամռանը… կամ էդ սաղ հեչ, դաժե չի հետաքրքրում թե ով կլինի ՀՀ նախագահը…. բա: ))))))))))))))

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031