«Սա ամոթն է մեր պետության, որ «Հոկտեմբերի 27»-ը մինչեւ այսօր մնաց չբացահայտված: Դա մի խարան է, որ հավերժ մնալու է, եթե չբացահայտվի»,- Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց ՀԱԿ անդամ, նախկին քաղբանտարկյալ Մյասնիկ Մալխասյանը:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ասել էր, որ քաղաքական կամք եղել է բացահայտելու «Հոկտեմբերի 27-ը» եւ իրենք ամեն ինչ արել են, բոլոր ռեսուրսներն օգտագործել են, համաձա՞յն եք՝ Մյասնիկ Մալխասյանը պատասխանեց. «Բնականաբար, չի եղել քաղաքական կամք: Եթե լիներ, «Հոկտեմբերի 27-ը» բացահայտված կլիներ: Ես ինքս այդ օրը դահլիճում եմ եղել այդ ողբերգության օրը եւ այն ֆարսը, որ դատավարությունը մատուցեց մեր ժողովրդին..ասելով չի: Եթե լիներ քաղաքական կամք՝ բացահայտված կլիներ: Այն բացահայտված չի: Այդ օրը զոհ գնաց Սպարապետը, ԱԺ նախագահը, պատգամավորներ, նախարարներ եւ խեղանդամ դարձան դահլիճում գտնվող բազում պատգամավորներ, մարդիկ, լրագրողները սթրեսներ տարան, բազում հիվանդությունների տեր դարձան»:
Հարցին՝ ե՞րբ կբացահայտվի «Հոկտեմբերի 27-ը», երբ իշխանափոխությո՞ւն լինի, թե՞ դրա հետ էլ կարող ենք չկապել՝ Մյասնիկ Մալխասյանը պատասխանեց. «Եթե գա այնպիսի իշխանություն, որն իրոք ժողովրդի կամքն արտահայտի, բնականաբար, կբացահայտի»:
Ըստ Մյասնիկ Մալխասյանի, այս պահին դժվար է գնահատական տալ, թե ում էր ձեռնտու այդ ոճրագործությունը, բայց հասկանալի է, որ դրսի ուժեր են խառնված:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Չէ, Մյասնիկ ջան! “Դրսի ուժերը” հնարած, պարզունակ արդարացում է – էլ ոնց՜ բացահայտվի: Այդ հայտնի ուժերը փոփոխության կարիք նախ չունեին, երկրորդը՝ այդպիսի նախապատմական, կացնային մեթոդներերով նրանք պարզապես չեն աշխատում! Իսկ խնդիրը չափազանց պարզ է, եթե ամենահասարակ վերլուծություն կատարենք:
1. Հայը երբ է արյուն թափում – հանուն մեծ գաղափարների, թե սեփական “ալաֆ”-ին, կամ իր “աշխարհակենտրոն” պատվասիրությանը կպնելու դեպքում? Կարծում եմ այստեղ մեծ տարաձայնություններ չեն լինի:
2. Այդ ժամանակահատվածում ում “ալաֆ” – ներին եւ ում պատվասիրությանն էր կպնում ողորմածիկ Վազգենը? Որպես ցուցում կարելի է հիշել՝ “Լափել եք! Հետ պիտի բերեք, երկիրը ձեռից գնում է!” միամիտ խոսքերը:
3. Հետո ի՜նչ եղավ – ովքեր գլխին հայտնվեցին? Հետ բերեցին, թե ավելի տռզեցին? Այսպիսով՝ մնում է միայն տեղադրել հայտնի անուններ, սխալի պստիկ հավանականությամբ: