«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը գլխատել է ռուս ինժեներ Սերգեյ Գորբունովին, հայտնում է «Ռոսբալտ»-ը:
«Նյու Յորք Թայմս»-ի հաղորդմամբ, Գորբունովի մասնակցությամբ վերջին տեսանյութը հրապարակվել է 2013թ. հոկտեմբերին, որտեղ նա Ռուսաստանի և Սիրիայի իշխանություններին խնդրում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով իրեն փոխանակել Սաուդյան Արաբիայի քաղաքացի Հալեդ Սուլեյմանի հետ, որին սիրիական ուժերը գերի էին վերցրել Համա քաղաքում:
Հայտնի է նաև, որ Գորբունովը այլ գերիների հետ պահվում էր Սիրիայի Ռաքա քաղաքում: Ահաբեկիչները Գորբունովի գլխատել են աշնանը, գործողությունը նրանք նկարահանել են ու ցույց տվել մյուս գերիներին՝ նրանց վախեցնելու համար:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ