Հանրապետական պատգամավոր Վահրամ Բաղդասարյանն ինքն է բոլորին կոչ անում մասնակցել ընդդիմության հանրահավաքներին.
«Ես ցանկանում եմ, որ շատ մարդ գա, շատ մարդ լսի կենդանի խոսքը եւ մարդիկ հասկանան, թե իրենց ինչի են փողոց հանել եւ գնան իրենց տուն ու քննարկեն»։
Նա ասում է, որ Հանրապետականն էլ է կողմ իշխանափոխության, բայց մի կառավարման ձեւը մյուսով փոխելու տեսքով.
«Այդ իշխանափոխություն ասում են այն բոլոր մարդիկ, որոնք բոլորը եղել են իշխանության մեջ»։
Պատգամավորը զարմանում է, երբ ասում են թե հերթական ընտրություններով հանրապետականը կրկին գործի կդնի իր վարչական լծակները եւ կվերարտադրվի.
«Հիմա, որ մենք արտահերթ ընտրություն անենք, վարչական լծակները մեր ձեռքում չէ՞»։
Մանրամասները կարող եք կարդալ` «Ա1+»-ի կայքում