Լրահոս
Օրվա լրահոսը

«Մի բան, որ թաքցնես` կփտի». Վազգեն Մանուկյանը` խնդիրների վրա աչք փակելու քաղաքականության մասին

Հոկտեմբեր 27,2014 21:44
Vazgen Manukyan

Հոկտեմբերի 10-11-ը Հանրային խորհրդի աշխատանքային խումբը եղել է Տավուշի մարզի Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր, Կոթի և Բարեկամավան համայնքներում, հանդիպել բնակիչների հետ` փորձելով հասկանալ, թե որոնք են հրատապ լուծում պահանջող խնդիրները սահմանամերձ բնակավայրերում: Այցի արդյունքների մասին «Անկախը» զրուցել է Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հետ:

 

– Պարոն Մանուկյան, ո՞րն էր այցի նպատակը: Ի՞նչ խնդիրներ եք բացահայտել սահմանամերձ բնակավայրերում:

– Հանրային խորհուրդը, կարևորելով գյուղի և գյուղատնտեսության զարգացումը, կառավարությանը բազմիցս ներկայացրել է ծրագրեր` կապված գյուղկոոպերացիայի, հողերի արդյունավետ օգտագործման, խմելու և ոռոգման ջրերի ապահովման, ներհամայնքային ճանապարհների կարգավորման, դպրոցների, մանկապարտեզների և այլ հարցերի հետ: Այս խնդիրները միշտ քննարկվել են գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ` ապահովելով որոշակի համագործակցություն: Ուսումնասիրելու համար գյուղի ներկա վիճակը, արտագաղթը, մշակված ծրագրերի կատարումը և արդյունքները, ինչպես նաև համայնքի կողմից բարձրացված և լուծում պահանջող խնդիրները, Հանրային խորհուրդը ստեղծել է աշխատանքային խումբ` բաղկացած ինչպես խորհրդի անդամներից, այնպես էլ բարձր որակի մասնագետներից և այդ ասպարեզում աշխատած նախկին պաշտոնյաներից: Նպատակն է այցելել բոլոր մարզերը: Խումբն այցելեց Տավուշի մարզի սահմանային գյուղեր: Մեզ հետաքրքրում էին նրանց խնդիրները: Ուզում էինք հասկանալ, թե մեր առաջարկած ծրագրերի առումով ինչ քայլեր են արվել, ինչպիսին է ներքին վիճակը, ինչ նոր խնդիրներ կան:Սահմանային գյուղերում ամենակարևորը, իհարկե, անվտանգության հարցն է, դրանք այն գյուղերն են, որոնց վրա կրակում են: Ինչ արտոնություններ էլ ստեղծվեն այդ գյուղացիների համար, եթե հնարավոր չէ ապահովագրել նրանց կյանքը, անվտանգությունը, ուշ թե շուտ մարդանց մեջ կառաջանա գնալու ցանկություն, ինչքան էլ նվիրյալ ու հերոս լինեն:Համայնքների բնակիչները հիմնականում առաջ են քաշում միջհամայնքային և ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատման, խմելու ջրի, ոռոգման ջրագծերի կառուցման, տեղում հրշեջ և շտապօգնության մեքենաներ ունենալու, աշխատատեղերի ստեղծման, որոշ տեղերում` պաշտպանական պատերի կառուցման հարցերը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031