Լրահոս
Օրվա լրահոսը

7-ամյա հիվանդ երեխային հրաժարվում են հետազոտել`85 հազար դրամ չունենալու պատճառով. (Ֆոտոշարք, տեսանյութ)

Հոկտեմբեր 27,2014 21:03

Գյումրեցի 7-ամյա Աիդա Ալեքսանյանի ընտանիքը բնակվում է Եսայան 213/006 ա հասցեի տնակում` թշվառ պայմաններում, խոնավության մեջ: Տնակը  ոչ միշտ է հաջողվում ջեռուցել: Տան գրեթե բոլոր անդամները` հայրը, պապիկը, տատիկը, փոքր եղբայրը տառապում են տարբեր ծանր հիվանդություններով: Սակայն ընտանիքի անդամների միակ մտածմունքը փոքր Աիդայի կյանքը փրկելն է. բանն այն է, որ փոքրիկի մոտ հայտնաբերվել է սրտի բնական արատ. աորտային կոարկտացիա:

IMG_4306

 

Այս տարվա փետրվարին Նորք -Մարաշ բժշկական կենտրոնում վիրահատել են նրա սիրտը, բժշկական փաստաթղթերից մեկում ընթերցում ենք . «Կատարվել է կոարկտացիայի հատվածի հատում և անոթակցում ծայրը ծայրին, ապա պլաստիկա տավարի պերիկարդիլաթով»:Իսկ բժշկական փաստաթղթերը անթիվ են: Ծնողների ասելով, նրա վիճակը թեև մի փոքր լավացել է, սակայն բժիշկները տեղեկացրել են` հնարավոր է նրան 2-րդ, 3-րդ անգամ վիրահատեն, ընդհուպ մինչև սրտի բաց վիրահատության ենթարկեն: Օգոստոսին նոր միայն պարզ կդառնա, թե երբ կնշանակեն երկրորդ վիրահատությունը: Վիրահատությունից հետո էլ 7-ամյա աղջկա արյան ճնշումը բարձրանում է, հասնում է 120-ի, ուժեղ գլխացավեր ունի, նրա մոտ անհանգիստ վիճակ է:

IMG_4296

Աիդայի մայրը` Անժելա Ալեքսանյանը, մեզ հետ զրույցում ասաց, որ աղջկան տարել են էնդոկրինոլոգի մոտ, որը նշանակել է մակերիկամի յամեր , նրան նշանակել են նաև գլխուղեղի հիպոֆիզ, սակայն Երևանում հրաժարվում են նրան հետազոտել:

IMG_4297

«Անցած տարի պետպատվերի թղթով գնացել ենք «Նաիրի» բժշկական կենտրոն, սակայն հետ են դարձրել, թե պետպատվեր չունենք, մինչև օրս բոլորը հրաժարվում են երեխային յամեր անցկացնել: Իսկ մեր ֆինանսական միջոցներն այլևս չեն ներում, երեխային ամեն անգամ Երևան տեղափոխելուց, հետազոտման ենթարկելուց էնքան գումարներ պարտք արեցինք, վարկով վերցրեցինք, որ հիմա բավական դժվար կացության մեջ ենք հայտնվել: 85 հազար դրամ է պահանջվում յամեր մտցնելու համար, սակայն չենք կարողանում ճարել էդ փողը:  Շիրակի մարզպետարանից ամեն անգամ  փորձում են մեզ օգնել այս հարցով, սակայն, երբ նրանք մեր ներկայությամբ մայրաքաղաք են զանգահարում, ամեն անգամ Երևանից շեշտում են, որ պետպատվերի տակ այդ հետազոտությունը չկա, պիտի հերթագրվեք ու սպասեք, բայց մինչև ե՞րբ սպասենք, երեխայի վիճակը վատանում է …», ասում է մայրը:

IMG_4298

Ընտանիքը սննկացել, պարտքերի մեջ է թաղվել աղջկան բուժումների տանելու պատճառով. սկզբում բոլոր հետազոտություններն ու դեղերը եղել են վճարովի, Գյումրիում անգամ բժիշկները գլուխ չեն հանել, թե ինչով է տառապում փոքրիկ Աիդան: Աղջկա բուժման ընթացքում ծանր ֆիզիկական աշխատանք կատարելիս, հայրը ևս վատացել, արյունահոսել է ու ծանր վիրահատություն տարել : Հոր ասելով, տան միակ կերակրողը ինքն է, բայց մշտական աշխատանք չունի, ինչ պատահի, այն էլ անում է` փայտ կտրել, անասուններին արածացնելու տանել, շինարարություն  և այլն…

IMG_4296

Մայրը թեև մասնագիտություն ունի, բուժքույր է, նաև վարսահարդար է, սակայն ամբողջ օրը զբաղված է երեխային հիվանդանոց տանելով, դեղորայք ձեռք բերելով: Երեխայի աչքերը ևս նորմալ վիճակում չեն, նրա մոտ կարճատեսություն է առաջացել, նյարդերը ևս թուլացել են, հիշողության կորուստ ունի: Ընտանիքը, սակայն, այնքան հպարտ է, որ իրենց սարսափելի վիճակի մասին ամաչում են բարձրաձայնել: Ծնողների ասելով, Աիդայի վիճակը այնքան մտահոգող է, որ հերթ չի հասնում տան մյուս հիվանդների բուժմանը: 5 տարեկան եղբայրը` Արամ Ալեքսանյանը, տառապում է 4-րդ աստիճանի խրոնիկ տոնսիլիտով, քթի միջնապատ ծռված է, չի կարող շնչել, նաև տառապում է հարթաթաթությամբ: «Վատն էն է, որ թե՛ տնակի ցուրտը, և թե՛ ծուխը հակացուցված են երեխաներին»,- մղկտում էին ծնողները:

IMG_4275

IMG_4276

IMG_4275

Վերջիններիս տխուր տրամադրություն փոխվում է միայն Աիդայի նկարների ու թիվ 15 դպրոցի ուսուցիչների և տնօրենի մասին խոսելիս: Ըստ նրանց, դպրոցում այնքան բարեհոգի են, որ տեսնելով Աիդայի օր օրի վատթարացող առողջական վիճակը, դասերից հետ մնալը . եղել են օրեր, երբ երեխայի արյան ճնշումը հասել է 180-ի ու չի կարողացել դասի գնա, դասերից հետո նրա հետ լրացուցիչ պարապում են:

Մանրամասները` տեսանյութում 

 

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031