Փարիզում ավարտվել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առանձնազրույցը, այս մասին Թվիթերում գրել է ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանը:
«Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը ավարտվեց, նրանց միացան ԵԱՀԿ ՄԽ համանախագահները», – գրել է Սաղաթելյանը` նշելով, որ մանրամասները քիչ ուշ կհրապարակվեն ՀՀ նախագահի պաշտոնական կայքում (president.am):
Ավելի վաղ, Սարգսյանն ու Ալիևը հանդիպել էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, իսկ դրանից առաջ առանձին հանդիպումներ էին ունեցել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ:
Երևանի ժամանակով 21:00 սպասվում է Ֆրանսիայի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ