Արդեն 15 տարի է անցել հոկտեմբերի 27-ի ողբերգական դեպքերից, սակայն այսօր էլ հայտնի է նույնքան, որքան 15 տարի առաջ:
Դեմիրճյանների շահերի ներկայացուցիչ Աշոտ Սարգսյանը վստահ է, որ քաղաքական կամքի առկայության դեպքում հնարավոր կլինի բացահայտման ուղղությամբ լուրջ ձեռքբերումներ ունենալ. «Եթե համադրենք քրեական գործի նյութերը դատավարության նյութերի հետ, ապա կարող ենք ասել, որ բավականին մեծ հնարավորություններ կան, որ կազմակերպիչների մասով կատարվեն քննչական գործողություններ, եւ առաջընթաց լինի: Բայց դրա համար անհրաժեշտ է կամք: Եթե իշխանությունը ցանկություն չունի, տուժողների իրավահաջորդներն ինչպե՞ս կարող են հասնել գործի բացահայտմանը»:
«Ա1+»-ին տված հարցազրույցում Աշոտ Սարգսյանը հիշեցնում է, որ ինքը լուրջ միջնորդություններ է արել, սակայն դրանք չեն իրագործվել. «Ես ներկայացրել եմ երեք միջնորդություն, որոնք երեքն էլ ընդունվել են քննչական խմբի կողմից, բայց երեքն էլ չեն կատարվել. մասնավորապես, քննչական փորձարարություն կատարել Նաիրի Բադալյանի մասնակցությամբ, որպեսզի պարզենք, թե կարմիր թղթապանակը, որ երթուղիով հասավ մինչեւ դահլիճի հանգստյան սենյակի մասը, ցանկացած քրեական գործում կան նրբություններ, որոնց միջոցով կարելի է հասնել մեծ հաջողության. Սա հենց այդպիսի նրբություն էր: Սա վերաբերում էր նաեւ զենքի առկայությանը, քանի որ ես վստահ եմ, որ զենքերը նախապես եղել են ԱԺ-ում, եւ դրանք հեքիաթներ են, թե զենքերը դրսից են բերվել»,-վստահեցնում է Աշոտ Սարգսյանը:
Մանրամասները կարող եք կարդալ` «Ա1+»-ի կայքում