Այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մեսրոպ Մակյանը հրապարակեց արդարացման դատավճիռը:
Պահեստազորի սպա , կոչումով մայոր Աղասի Իոսիֆի Հարությունյանը ճանաչվել է անպարտ և արդարացվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով առաջադրված մեղադրանքում, որով պատիժ էր նախատեսվում ազատազրկում մինչև հինգ տարի ժամկետով: Ինչպես նաև դատարանի կողմից պարզաբանվել է արդարացվածի իրավունքներից օգտվելու հնարավորությունը:
Աղասի Հարությունյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով այն արարքի համար, որ նա գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, շահադիտական դրդումներով, այն է՝ խոստացված ֆինանսական աջակցության ցուցաբերումից խուսափելու նպատակով, 2012թ. դեկտեմբերի 10-ին ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնում իրականությանը չհամապատասխանող հաղորդում է տվել այն մասին, որ Սարգիս Պողոսյանն ու Կարեն Հավադյանը 2012թ. դեկտեմբերի 08-ին ժամր 20.30-ին իրեն հրավիրել են Երևան քաղաքի Կորյունի փողոցի թիվ 13 հասցեում գործող «Շոկ» ակումբ, որտեղ մինչև ժամը 04.30-ն իրեն ապօրինի զրկելով ազատությունից, պահանջել են փոխառությամբ տալ նախապես խոստացված գումարները և չհասնելով իրենց նպատակին թույլատրել են հեռանալ վերոնշյալ ակումբից:
2013թ. հունիսի 24-ին հաստատված մեղադրական եզրակացությամբ քրեական գործն ուղարկվել էր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:
Կարդացեք նաև
Ինչպես մեզ հետ զրույցում հայտնեց Աղասի Հարությունյանի պաշտպան Գեղամ Հակոբյանը (լուսանկարում), «Շուրջ մեկ տարի չորս ամիս տևած դատական քննությամբ անառարկելիորեն հիմնավորվեց և հաստատվեց Աղասի Հարությունյանին առաջադրված մեղադրանքի անհիմն լինելը, որն էլ հանգեցրեց նման արդյունքի»:
Ռ.Մ.
ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆԸ: Որքան էլ աշխատեցի գլուխ հանել այս գեր-գրագետ շարադրությունից՝ բան չստացվեց: Գուցե մեկն ու մեկին հաջողվել է վերծանել մաքուր հայերենով ներկայացված այս տեքստի հասարակ իմաստը? Թե պիտի կասկածեմ, որ շարքային բթամիտ եմ?
/// Աղասի Հարությունյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով այն արարքի համար, որ նա գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, շահադիտական դրդումներով, այն է՝ խոստացված ֆինանսական աջակցության ցուցաբերումից խուսափելու նպատակով, 2012թ. դեկտեմբերի 10-ին ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնում իրականությանը չհամապատասխանող հաղորդում է տվել այն մասին, որ Սարգիս Պողոսյանն ու Կարեն Հավադյանը 2012թ. դեկտեմբերի 08-ին ժամր 20.30-ին իրեն հրավիրել են Երևան քաղաքի Կորյունի փողոցի թիվ 13 հասցեում գործող «Շոկ» ակումբ, որտեղ մինչև ժամը 04.30-ն իրեն ապօրինի զրկելով ազատությունից, պահանջել են փոխառությամբ տալ նախապես խոստացված գումարները և չհասնելով իրենց նպատակին թույլատրել են հեռանալ վերոնշյալ ակումբից:///
Հարգելի Վահ. Սկզբից ինձ համար նույնպես մի փոքր անհասկանալի թվաց ձևակերպումն ու շարադրանքը. Սակայն, մինչև որևէ մեկին մեղադրելը, փորձեցի պարզել իրողությունը. Ու պարզվեց, որ դա առաջադրված մեղադրանքի տառացի մեջբերումն է, առանց խմբագրման ու սրբագրման. Այսինքն, քննիչի ձևակերպումը.