Լոնդոնի Սուրբ Եղիշե եկեղեցում տեղի է ունեցել մեծանուն Կոմիտասի 145- ամյակին նվիրված համերգ, որը կազմակերպել էր Լոնդոնի Թեքեյան հիմնադրամը: Համերգի մասնակիցներն էին Լոնդոնի §Կոմիտաս¦ երգչախումբը՝ գեղարվեստական ղեկավար ու դիրիժոր, տենոր երգիչ Սիփան Հակոբյանի գլխավորությամբ, ինչպես նաև անգլաբնակ հայ երաժիշտներ՝ ջութակահարուհի Անի Բատիկյանը, սոպրանո Թերեզա Գևորգյանը, դաշնակահարուհի և կոմպոզիտոր Կրիստինա Արաքելյանը:
Համերգին հնչել են դաշնամուրային պարեր, Կոմիտասի §Հայաստան¦, §Ես առուն¦, §Ալագյազ¦ և §Խնկի Ծառ¦ երգերը, §Կռունկ¦ և §Քելեր-Ցոլեր¦, §Ծիրանի ծառ¦ և §Ծիծեռնակ¦ ստեղծագործությունները:
Մենակատարների ելույթը եզրափակվել է Կոմիտասի Հաբրբան ստեղծագործությամբ:
Համերգի հաջորդ հատվածը եղել է §Կոմիտաս¦ երգչախմբի ելույթը:
Հատկանշական է երգչախմբի և Թեքեյան հիմնադրամի պատվավոր քարտուղար Վարդան Ուզունյանի դերն ու աջակցությունը երգչախմբի ստեղծման գործում, ինչպես նաև երգչախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Սիփան Հակոբյանի, ինչպես նաև երգչախմբին նվագակցող էլլա Բաբայանի՝ ելույթի նախապատրաստման համար տարվող անգնահատելի աշխատանքը:
Կարդացեք նաև
Համերգի ավարտին ողջույնի խոսքով են հանդես եկել Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանատան ներկայացուցիչ Արա Մարգարյանը, Հայ Առաքելական Եկեղեցու Վարդապետ Արեն Շահինյանը և Թեքեյան Հիմնադրամի պատվավոր քարտուղար Վարդան Ուզունյանը, որը նաև համերգի մասնակիցներին շնորհել է խրախուսական պատվոգրեր:
Համերգին ներկա են եղել Բրիտանահայ համայնքի բոլոր կազմակերպությունների ներկայացուցիչները, Լորդերի Պալատի Խոսնակ Բարոնուհի Քերոլայն Քոքսը, երաժիշտներ, քննադատներ, այլք:
Թեքեյան Մշակութային Միության
Լոնդոնի Մասնաճյուղ