Լրահոս
Օրվա լրահոսը

Հանդիպում ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում

Հոկտեմբեր 27,2014 17:17

Հոկտեմբերի 27-ին ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հանդիպել է ԵՄ խորհրդատվական խմբի շրջանակներում Հայաստան այցելած ԵՄ փորձագետների հետ:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են այս տարիների ընթացքում ԵՄ խորհրդատվական խմբի գործունեությանը եւ նախանշել ԵՄ-ի հետ առաջիկա ծրագրերը, մասնավորապես ՀՀ-ԵՄ երկխոսությունը շարունակելու համար անհրաժեշտ օրակարգի ձեւավորման ուղիները:

Նաիրա Զոհրաբյանը, գնահատելով ԵՄ խորհրդատվական խմբի աշխատանքը, նշել է այն դրականը, որը կատարել է թիմը՝ մասնավորապես օգնելով Ասոցացման համաձայնագրի եւ դրա հիմնական բաղադրիչ հանդիսացող Խոր եւ համապարփակ ազատ առեւտրի պայմանագրի նախապատրաստման գործում, այդուհանդերձ հանձնաժողովի նախագահը բարձրաձայնել է այն խնդիրները, որոնք առաջիկայում պետք է անպայմանորեն վերանայի Եվրոպական միությունը՝ տարածաշրջանում եւ հատկապես Հայաստանում իր քաղաքականությունը մշակելիս։

Կողմերն անդրադարձել են բյուջետային վերահսկողության խնդրին՝ նշելով, որ ԵՄ-ից պետական բյուջեին հատկացվող գումարները լրջագույն վերահսկողության խնդիր ունեն: Նաիրա Զոհրաբյանը բարձրաձայնել է նաեւ ԵՄ-ից դրամաշնորհներ ստացող որոշ ՀԿ-ների հարցը, որոնց աշխատանքի արդյունքը տեսանելի չէ: Նա նշել է այն ուղղությունները, որտեղ պիտի հստակ նկատելի լինի ԵՄ-ի դիրքորոշումը հանրության մեջ եվրոպական արժեքների տարածման ճիշտ ու գրագետ լոբբինգ անելու հարցում: Այս առումով հանձնաժողովի նախագահը կարեւորել է ավելի լայն շրջանակների ներգրավվումը այս գործընթացում: Նա նշել է, որ նոյեմբերի 4-5-ին Բրյուսելում նախատեսված է «Եվրանեսթ» ԽՎ-ի քաղաքական հանձնաժողովի նիստը, որի օրակարգում նաեւ Արեւելյան գործընկերության եւ Եվրոպական միության միջեւ հետագա համագործակցության խնդիրն է: Տիկին Զոհրաբյանն անդրադարձել է ՀՀ -ԵՄ հարաբերությունների առաջիկա օրակարգի ձեւավորման խնդրին՝ նշելով երկխոսությունն առաջ մղելու համար անհրաժեշտ հիմնական ուղղությունները:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031