Լրահոս
Օրվա լրահոսը

Միքայել Մելքումյան. «Զուտ մեխանիկորեն` հոկտեմբերի 27-ի կոնկրետ իրականացնողները պատժված են» (Տեսանյութ)

Հոկտեմբեր 27,2014 17:04

«Եթե փորձենք զուտ մեխանիկորեն գնահատական տալ, ապա այո, կոնկրետ իրականացնողները պատժված են»,-Aravot.am-ի հարցին` 15 տարի անց ինչպիսի՞ն է իրավիճակը, հոկտեմբերի 27-ին կատարվածի մեղավորները պատժվա՞ծ են, այսպիսի կարծիք հայտնեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:

Նա հավելեց, թե 15 տարի է անցել, և համակարգային քաղաքական շարժառիթները, որոնց արդյունքում տեղի ունեցավ հոկտեմբերի 27-ը, վերաարժևորման կարիք ունեն: ԲՀԿ-ականը հավելեց. «Ես էլ այն կարծիքի չեմ, որ կոնկրետ տեխնիկական ֆիզիկական ոչնչացման խնդիր էր դրված: Կարծում եմ, որ սա ունի քաղաքական ենթատեքստ»:
Մեր դիտարկմանը, թե պատգամավորը նկատի ունի այն, որ կոնկրետ քաղաքական հրահանգ տվողներն ու պատվիրատուները պատժված չե՞ն, պարոն Մելքումյանն արձագանքեց. «Ես չեմ պնդում, որ դա այսպես է, բայց կարելի է դա ենթադրել»:
Մեր մյուս հարցին, եթե հոկտեմբերի 27-ի մեղավորները պատժված լինեին, գուցե մարտի 1 տեղի չունենա՞ր, պարոն Մելքումյանն այսպես պատասխանեց. «Մենք պետք է նաև առաջ նայենք, համաձայն եմ, որ մարտի 1-եր այս երկրին պետք չեն, ցանկացած մարդու կյանք թանկ է ամեն ինչից: Մենք պետք է փորձենք առաջ նայել և սխալները ճիշտ գնահատել: Տեղեր կան, որ դու պետք է ճիշտ նահանջես, ավելի կտրուկ լինես: Այսօր մեր պետության իրավիճակը թելադրում է ոչ ստանդարտ լուծումներ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031