«Մարդը, որ չի կարողանում շփվել մեդիա աշխարհի հետ, նա շրջապատող աշխարհում անզոր է»,- լրագրողների հետ զրույցում նշեց Ուկրաինական մամուլի ակադեմիայի տնօրեն Օկսանա Վոլոշենյուկը:
Նա հոկտեմբերի 27-28-ը մասնակցում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի կազմակերպած «Հայաստանում մեդիագրագիտության զարգացման հեռանկարները» խորագրով աշխատաժողովին: Այնտեղ նա այսօր ներկայացրեց մեդիագրագիտության դասավանդության փորձը Ուկրաինայում եւ աշխարհում:
Օկսանա Վոլոշենյուկի խոսքերով` մեդիագրագիտությունը կենսական անհրաժեշտություն է. «Ինչքան շուտ են երեխաները դրա հետ բախվում, ծանոթանում նրա հիմքերին, այնքան նրանց համար հեշտ է ապրել»:
Նա համարում է, որ մեդիագրագիտության առումով հետխորհրդային երկրների շարքում Հայաստանը եւ Ուկրաինան ամենազարգացած երկրներն են. «Արդեն մի քանի տարի հասարակական կազմակերպությունները մանկավարժների հետ աշխատում են այս ոլորտում: Հասարակական կազմակերպությունները այն կամուրջներն են, որոնք կարող են փոխանցել համաշխարհային փորձը: Համենայն դեպս, Ուկրաինայում մեդիագրագիտությունը նրանց աշխատանքի շնորհիվ մտավ դպրոց եւ գտավ իր դրսեւորումը: Կարծում եմ` Հայաստանում էլ նույն ճանապարհը կանցնի»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ