Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Ելիսեյան պալատում ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, որը Փարիզ է ժամանել երկուշաբթի օրը, հայտնում է «ԱՊԱ»-ն:
Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումից հետո Օլանդը պետք է ընդունի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին: Ըստ Ելիսեյան պալատի հրապարակած ժամանակացույցի, այժմ պետք է սկսված լինի Օլանդ-Սարգսյան հանդիպումը, որը նախատեսված է Երևանի ժամանակով 15:15-ին:
Այսօր Երևանի ժամանակով 21:00-ին սպասվում է Ֆրանսիայի, Ադրբեջանի և Հայաստանի նախագահների եռակողմ հանդիպումը, որի համար երկու ժամ է հատկացվել:
Այնուհետև, ժամը 23:00-ին պաշտոնական ընթրիք կտրվի:
Կարդացեք նաև
Բոլոր հանդիպումների քննարկումները լինելու են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման կետերի շուրջ:
Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևն այս տարի արդեն երրորդ անգամ են հանդիպում:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ