Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Սարգսյանը՝ Տեր-Պետրոսյանին. «Եթե մենք ջղաձիգ ենք, ուրեմն կամ մենք ընդդիմադիր չենք, կամ ինքը հակասում է իրեն»

Հոկտեմբեր 27,2014 16:46

Այսօր Եռաբլուրում «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում պատասխանեց առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի քննադատությանը՝ «ընդդիմադիր համարվող որոշ լուսանցքային (մարգինալ) ուժերի կողմից հոկտեմբերի 10-ի հանրահավաքին հետեւած հիստերիկ արձագանքի» հետ կապված:

Լրագրողների դիտարկմանը, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը Ձեզ, ըստ էության, մեղադրեց իշխանությունների բարեկամը լինելու մեջ՝ ասելով, որ ընդդիմադիրների ընդդիմադիրը իշխանության բարեկամն է՝ Արամ Սարգսյանը պատասխանեց. «Հակասություն կա այդ ասածի մեջ ու շատ լուրջ հակասություն: Եթե մենք մարգինալներ ենք, եթե մենք ջղաձիգներ ենք, ուրեմն կամ մենք ընդդիմադիր չենք, որից ինքը զայրանա, կամ ինքը հակասում է իրեն, որ չի կարելի ընդդիմադիրը ընդդիմադիրին քննադատի: Այստեղ ասածի մեջ հստակ հակասություն կա եւ պահվածքի մեջ էլ հակասություն կա:

Ես չէի ուզենա Լեւոն Տեր-Պետրոսյանի որեւէ ասած դնել, քննադատել, մեկնաբանել: Բայց ես չեմ կարծում, որ տեղի-անտեղի վիրավորանքները՝ փոքրամասնություն եւ այլն…Շատ երկար ճանապարհ ենք անցել, շատ դժվարին ճանապարհ, ճիշտ չեն այդ ձեւակերպումները: Մենք ընդդիմադիր ենք ՌԴ-ին, ՌԴ-ի գործող իշխանությանը, որովհետեւ դեմ ենք ԵՏՄ-ին: Իրենք իրենց երկրում ինչ ուզում են անեն, թող մեզ չստիպեն հրաժարվել ԵՄ-ից եւ մտնել ԵՏՄ: Թող չասեն, որ եթե Հայաստանը չմտնի ԵՏՄ, Հայաստանը կարող է ընդհանրապես չլինել: Այս կարգի տեսակետներին մենք դեմ ենք:
Մենք դեմ ենք իշխանությանը, եւ իշխանությունն էլ կարող է մեզ քննադատել, մեզ ջղաձիգներ անվանել, տարբեր պիտակներ տալ, սա էլ է ինձ համար հասկանալի, որովհետեւ այս իշխանությունն է գնալու այդ ԵՏՄ-ի թուղթը ստորագրելու: Բայց երբ դառնում մեզ քննադատում են հարթակում կանգնած ուժերը, դա ինձ համար անհասկանալի է: Դե հիմա պարզեք, թե իրենց ասած 30-40 հոգի մարդը ո՞նց պիտի դիմակայեն ռուսական ահռելի մամլիչին, այստեղ՝ ՀՀ-ում Լեւոն Տեր-Պետրոսյանի նման ազդեցիկ ու խոշոր քաղաքական գործչի օգնությամբ:

Մեր խնդիրն, իհարկե, շատ դժվար է: Լավ, մենք լուսանցքում ենք, մենք փոքրամասնություն ենք, իրենք ժողովուրդ ունեն: Ասացին, որ ժողովուրդն է որոշելու: Ժողովուրդ ունեն՝ թող գործողությունն անեն, մենք դրանից միայն կուրախանանք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031