Լրահոս
Օրվա լրահոսը

Բողոքի ակցիա՝ընդդեմ թափառող շների սպանդի

Հոկտեմբեր 27,2014 16:20

«Ոչ շների սպանդին» նախաձեռնության անդամներն այսօր Երևանի քաղաքապետարանի շենքի առջև բողոքի ակցիա էին կազմակերպել: Ակցիայի մասնակիցներն իրենց դժգոհությունն էին հայտնում շների սպանդի առնչությամբ: Նրանք պնդում էին, որ օրերս բնակիչներից բազմաթիվ ահազանգեր են ստացվում Երևանի փողոցներում թափառող շների սպանդի վերաբերյալ:

akcia_taparox_shner-7 akcia_taparox_shner-6 akcia_taparox_shner-4 akcia_taparox_shner-3 akcia_taparox_shner-2 akcia_taparox_shner-1

Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում նշեց «Փրկենք կենդանիներին» բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ Նունե Մեհրաբյանը, թեև պետբյուջեից տարեկան 220 մլն դրամ է դուրս գրվում փողոցային շներին ստերիլիզացնելու նպատակով, սակայն Երևանի փողոցներում չեն դադարում շներին սպանդի ենթարկելու դեպքերը :
«Արդեն 8 տարի է՝ քաղաքապետարանը ասում է, որ հարցը կլուծի, սակայն իրականում ոչ մի աշխատանք չի իրականացվում»,-ասաց Մեհրաբյանը՝ հավելելով, որ իրենք բազմիցս գրավոր դիմել են Երեւանի քաղաքապետարան:

Կազմակերպությանը պատասխանել են՝ Երեւան քաղաքում կենդանիների զանգվածային սպանդ չի կազմակերպվում:

Ներկա գտնվող քաղաքացիներից մեկի հավաստմամբ՝ թափառող շների զանգվածային սպանդը կբերի տեսակի ագրեսիվացման և թվաքանակի ավելացման. «Ինչպե՞ս կարելի է Երևանի կենտրոնում իրականացնել սպանդ: Ոչ մի երկրում նման բան չի կատարվում: Կառավարությունը հարցը պետք է լուծի ոչ թե տեսակը ոչնչացնելով, այլ ավելի մարդասիրական մեթոդներով, ինչպես արվում է բոլոր քաղաքակիրթ երկրներում»,- ասում է խնդրով մտահոգված քաղաքացին:

Նախաձեռնության անդամ Անի Նավասարդյանն էլ հավելեց, որ այսօր շների բազմացման ամենամեծ ու կարևոր խնդիրը աղբահանությունն է։ «Աղբահանության ծրագրի կարգավորմանը զուգահեռ՝ կլուծվի նաեւ թափառող կենդանիների խնդիրը»:
Ակցիայի մասնակիցները նշեցին նաեւ, որ իրենք ստորագրահավաք են կազմակերպել ՝ հուսալով, որ այս անգամ գոնե իրենց պահանջը անարձագանք չի մնա:

Պերճուհի ԳԵՎՈՐԳՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031