Այսօր Կոմիտասի պանթեոնում «Հոկտեմբերի 27-ին» սպանված Կարեն Դեմիրճյանի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու էին եկել ՀԱԿ անդամները` ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ:
Մինչեւ Լեւոն Տեր- Պետրոսյանի գալը, ՀԱԿ անդամները Կարեն Դեմիրճյանի հուշաքարի մոտ վիճաբանություն սարքեցին: Երբ մի քաղաքացի երկրում կատարված ամեն ինչի համար մեղադրեց Լեւոն Տեր Պետրոսյանին ու նրան մականուններով բնութագրեց՝ ՀԱԿ անդամները բորբոքվեցին, ու կարգադրեցին. «Տարեք դրան ստուց»: ՀԱԿ անդամներից մեկն էլ, դիմելով բողոքավոր կնոջը, ասաց. «Դուք` ազգով Լեւոնի ոտքի տակի հողը կլինե՞ք»:
Պանթեոն եկած ՀԱԿ անդամ Լյուդմիլա Սարգսյանն անդրադառնալով Հոկտեմբերի 27-ին», ասաց՝ Հայաստանում չկա մի մարդ, որ չհասկանա` հոկտեմբերի 27-ի չբացահայտման իրական պատճառները:
Կարդացեք նաև
«Այս իշխանությունների օրոք է տեղի ունեցել հանցագործությունը, եւ չբացառենք, որ այսօր իշխանության մեջ կան մարդիկ, որոնք ինչ-որ չափով առնչվել են այդ ահաբեկչության հետ ու կան փաստեր, որոնք պետք է կոծկել, քողարկել, որ չվտանգեն գործող իշխանություններին, այդ թվում նաեւ Սերժ Սարգսյանին»,- ասաց Լյուդմիլա Սարգսյանը:
Մեր դիտարկմանը, թե ՀԱԿ-ը ԲՀԿ-ի հետ համագործակցելուց հետո այլեւս չի անդրադառնում Ռոբերտ Քոչարյանի` Հոկտեմբերի 27-ը կազմակերպելու իր պնդմանը, տիկին Սարգսյանը Քոչարյանին ուղղված մեղադրանքը որակեց վիրտուալ մեղադրանք. «Մինչեւ չբացահայտվեն իրական մեղավորները, անմեղության կանխավարկածը բոլորի վրա է տարածվում: Մենք իրավունք չունենք կոնկրետ մեղադրանքներ ուղղել: Քանի դեռ մեղքը հաստատված չէ, ուրեմն անմեղության կանխավարկածը գործում է նաեւ Ռոբերտ Քոչարյանի համար»:
Վերջում էլ եզրափակեց` Հոկտեմբերի 27-ին կատարված հանցագործության հետ կապ ունի Սերժ Սարգսյանը.«Այս պահին կարելի է փաստել, որ Սերժ Սարգսյանը հանցագործության հետ կապ ունի»:
Գուրգեն Եղիազարյանի պնդմամբ էլ, կան համապատասխան փաստաթղթեր. որոնք ապացուցում են, որ հոկտեմբերի 27-ի մասին 1999 թվականին ազգային անվտանգության նախարար Սերժ Սարգսյանն իմացել է ու չի կանխել: Նա չմանրամասնեց, թե ինչ փաստաթղթեր են, խոստացավ, որ առաջիկայում դրան հրապարակայնորեն կանդրադառնա. «Հոկտեմբերի 27-ի միակ պատասխանատուն թերեւս Սերժ Սարգսյանն է, իսկ պատվիրատուն թուրքական հետախուզությունն է եղել»:
Նա համոզված է, որ Հոկտեմբերի 27-ի հետեւում Ռոբերտ Քոչարյանը չի կանգնած.«Միշտ նույն բանն եմ ասել, նույնիսկ հոկտեմբերի 27-ի գիշերը նրան պաշտպանեցի, որ կողքին ոչ մեկը չկար»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Անգամ փաստաթղթեր….. ցնդաբանություն է
Եթե մի ազգ Լևոնի ոտի տակի հողը չարժի, ուրեմն թող աղոթի Լևոնի վերադարձի համար: Ոչ ամոթ ունեն, ոչ պատիվ: Հա, Վանոն է պակասում, նրան էլ կանչեք:
Քանի կար, մեղավորը Քոչարյանն էր, ու իրանք դա ՛՛հաստատող փաստաթղթեր՛՛ էլ ունեին… հիմա երբ ԲՀԿ-ի հետ (կարծում եմ ժամանակավոր) միացել են, արդեն Սարգսյանն է միակ մեղավորը…
Տեսնես էս մարդիկ պատկերացնում ե՞ն, թե ինչքան ծիծաղելի ու խղճուկ են:
Դեռ այն ժամանակ հետքը կորցնելու նկատառումով ոմանք ցանկացան կազմակերպման մեղքը գցել թուրքական հետախուզության վրա,որը իրական համարվել չի կարող:Սա բացառված է: