Լրահոս
Օրվա լրահոսը

Գրետա մայրիկը մեղադրում է պատգամավորներին, որ «յանի չեն հիշում» ինչպես եղավ «Հոկտեմբերի 27»-ը (Տեսանյութ)

Հոկտեմբեր 27,2014 16:04

Այսօր Եռաբլուրում լրագրողներից մեկի հարցին՝ մենք հիմա ինչպիսի՞ երկիր կունենայինք, եթե Վազգենը ողջ լիներ՝ Գրետա մայրիկը պատասխանեց. «Դուք բոլորդ էլ շատ լավ գիտեք, ինչպիսի երկիր կունենայինք, ոչ թե այսպես կլիներ: Ինքն ասում էր՝ եթե մենք մեր ազատությունը, անկախությունը չկարողացանք պահել, կդառնանք աշխարհի հզոր երկրներից ցածր, ցածր ազգ, չենք կարող նրանց հետ ոտք պարզել: Այդ ժամանակ նրանք գիտեին, զգացին, որ մենք ազգ ենք, որ կարող ենք իրենց հետ ոտք պարզել: Ինքն ասում էր՝ դեմքից զրկված ազգ կմնանք, այդպիսի ազգ ենք դառել»:

Hak_panteon_6 Hak_panteon_5 Hak_panteon_3

Aravot.am-ի հարցին՝ Ձեզ համար արդեն պա՞րզ է՝ ո՞վ էր դրա հետեւում կանգնած, պատվիրատուներն ովքե՞ր էին՝ Գրետա մայրիկը պատասխանեց. «Ո՞վ կարող էր կանգնած լիներ, ի՞նչ կարող եմ ասել, այ բալա: Պիտի իմանայինք, դատաքննությունը պիտի պարզեր, իմանար ովքեր են գլխավորները, ովքեր այս ոճիրը պատրաստեցին: Ինչ-որ բաներ կար, որ թեկուզ դրսի ուժերն արեցին, բայց ներսի ուժերն էլ կողմնակից եղան: Եթե ներսից չլիներ, ժողովուրդն ասում է՝ «Գողը որ տնից լինի՝ եզն երդիկից կհանի: Այդպես եղավ: Իրենք պիտի մտածեին, որ այս երկրի գլուխը կտրում են, այս երկրի տերն էին: Երկիրը կապրեր խաղաղ, հանգիստ, բարգավաճ, կարգին հասակով ոտքի կանգնած, բայց հիմա այսպես եղավ, ոչ մեկի պետքը չենք»:

Մեր հարցին՝ բացահայտված չե՞ք համարում «Հոկտեմբերի 27-ը»՝ Գրետա մայրիկը պատասխանեց, որ ժողովուրդը խոսում է, ինչ գիտի, ասում է, բայց բացահայտված չենք կարող համարել. «Քաղաքական կամք չկար: Այնպիսի դատաքննություն վարեց, որ սկի չգիտեիր՝ դա այդքան զոհերի արյան գնով գնացող դատավարությո՞ւն է: Պատգամավորներն այդքան շատ են եղել, բայց ընդամենը մի մասը ցուցմունք տվեցին, յանի անցել է 2 տարի, էլ չենք հիշում»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031