«Աղջիկս Լոնդոնից վերադարձել է՝ Վեսթմինիստրի (նկատի ունի Westminster) անվան համալսարանը մաստեր կլասով ավարտած, միջազգային իրավունքով ղարաբաղյան թեմայով պաշտպանած ռեֆերենտ է աշխատում: Դրա մասին հոդված են գրում, սա է արժեքը»,-այսօր ասուլիսից հետո ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը վրդովվեց, թե իր դստեր մասին անհիմն բաներ են գրում:
Հիշեցնենք, որ Վարդան Այվազյանի դուստրը Գալուստ Սահակյանի ռեֆերենտն է:
Շարունակելով գովաբանությունը՝ պարոն Այվազյանն ասաց. «Մաստեր կլասով ավարտած՝ ռեֆերենտ է աշխատում, դրա մասին հոդված եք գրում»:
Լրագրողները հիշեցրին, թե ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն էլ Ամերիկայում է սովորել ու հիմա աշխատում է ԱԺ-ում, պարոն Այվազյանը հեգնանքով հակադարձեց. «Երկու ամի՞ս»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Շատ եմ հետաքրքրվում մեր երիտասարդ կադրերի դրսում արված աշխատանքներով հատկապես ղարաբաղյան թեմաներով արված: Ցավում եմ, բայց Վեսթմինստրի համալսարանում չկարողացա գտնել Այվազյան ազգանունով արված ավարտական աշխատանք: Գուցե՞ «Առավոտ»-ը մեզ օգնի գտնել ու ծանոթանալ հայուհու «մաստեր կլասի» աշխատանքին արված Վեսթմինստրի համալսարանում: Կարծում եմ սա լիսկայական դիպլոմների շարքին պատկանող հերթական առասպել է: (Տա Աստված որ սխալվեմ):
Հ.Գ. Բոլոր նրանց ովքեր կփորձեն հակառակն ապացուցել խնդրում եմ Արմինե Այվազյանի ինքնակենսագրականը չմեջբերել: