Քիչ առաջ Եռաբլուրում էր Սպարապետ Վազգեն Սարգսյանի մայրը՝ Գրետա մայրիկը: Նա նստել էր որդու գերեզմանի մոտ եւ լաց էր լինում՝ անիծելով «Հոկտեմբերի 27-ը»:
«15 տարի է՝ հողի տակն ես, բալա ջան: Հողի տակն անցներ Հոկտեմբերի 27-ը, Վազգեն ջան, իմ սիրուն տղա, իմ ազնիվ բալա»,- լաց լինելով որդու հետ զրուցում էր Գրետա մայրիկը:
Aravot.am-ը նրան խնդրեց գնահատական տալ այս 15 տարիներին՝ առանց Վազգեն Սպարապետի. «Մորմոքի, կսկիծի, ամեն ինչի տարիներ էին, առանց իրեն ապրելու տարիներ էին: Շատ դժվար եմ տանում, առանց իրեն ապրելը դժվար է: Չեմ կարող ապրել, բայց էլի ապրում եմ այսքան: Ես գիտեի մի շաբաթ էլ չեմ ապրի: Բայց 15 տարի, որ ապրել եմ այս վիճակով, սա ապրել չէր, Վազգեն ջան: Ինչի՞ ինձ թողեցիր, ցավդ տանեմ»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ