Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Քանի դեռ «Սաքուլիկներն» են դառնում պրոռեկտոր եւ «Լիսկաները»` մարզպետ

Հոկտեմբեր 27,2014 15:42

Պուշկինի անվան դպրոցից հեռացված շախմատ առարկայի ուսուցիչ Նարեկ Վարազդատյանը ԿԳ նախարար Արմեն Աշոտյանից եւ շախմատի ակադեմիայի տնօրեն Սմբատ Լպուտյանից ստացած արտոնագիրը վերադարձնելու նպատակով նախարարության շենքի մոտ հրավիրած լրատվամիջոցներին հայտարարեց. «Իմ հանդեպ հետապնդումները շարունակվում են: Չգիտեմ` ինչ մտածեմ: Գուցե հանրապետականի կրծքանշան չկրե՞լն է, «Նարվա» շախմատի դպրոցի պատերին Սերժ Սարգսյանի նկարները չկախե՞լը, կամ գուցե այն, որ «Նարվա» շախմատի դպրոցում հօգուտ Հանրապետականի քարոզարշավ չե՞նք անում… «Նարվա» շախմատի դպրոցը ստեղծվել է եւ հիմնադրույթներից մեկում հայերեն տառերով պարզ գրված է, որ մենք դասավանդում ենք, շախմատի դպրոցը տալիս է գիտելիք եւ ոչ թե բիզնես անում, ինչպես անում է ներկայումս Շախմատի ակադեմիայի տնօրեն Սմբատ Լպուտյանը:

Վկայականը վերադարձնելու պայմանը հետեւյալն է. ես չեմ ընդունում տվյալ կառավարությունն այն բանի համար, որ եթե 20 հնարավորից 20 միավոր վաստակած ուսուցիչն այսօր չի կարողանում դասավանդել հանրակրթական դպրոցում, եթե այսօր «Սաքուլիկներն» են դառնում ժողինստիտուտի պրոռեկտոր, եթե այսօր «Լիսկաներն» են այս հանրապետությունում դառնում մարզպետ, ես ընդհանուր ոչ մի կապ չեմ ունենալու կառավարության որեւէ անդամի հետ եւ որեւէ երկխոսության, բանավեճի մեջ մտնելը նրանց հետ անիմաստ ու աբսուրդ եմ համարում», – ասաց Պուշկինի դպրոցում աշխատանքից հեռացված նախկին ուսուցիչը:

Եվ որպես իր արտահայտած սկզբունքների դրսեւորում, ասաց, որ չի հանդիպի Արմեն Աշոտյանի հետ եւ նախարարն արտոնագիրը ետ կստանա փոստով:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Հ. Գ. Կրթության եւ գիտության նախարարի մամուլի քարտուղար Զոհրաբ Եգանյանն այս առնչությամբ հրապարակել է հետեւյալ գրառումը «Ֆեյսբուքում». ««Նարվա» շախմատի դպրոցի հիմնադիր տնօրեն Նարեկ Վարազդատյանն այսօր ԿԳ նախարարություն վերադարձրեց նախարար Արմեն Աշոտյանից դեռևս 2011թ ին ստացած արտոնագիրը:

Իհարկե, ՀՀ ցանկացած քաղաքացի ունի իր տեսակետը և կարող է ընտրել օրենքով չարգելված եղանակներով իր բողոքը հայտնելու ցանկացած ձև, այնուամենայնիվ, ցանկանում եմ նշել, որ պարոն Վարազդատյանին դեռևս 2011թ ին շնորհված արտոնագիրն ուժի մեջ է երեք տարի և այն հետ հանձնել ընդամենը վավերականության ուժը կորցնելուց 2 ամիս առաջ ինձ համար անհասկանալի է: Ինչ վերաբերում է վերջինիս կողմից նախարարի և նախարարության հասցեին հնչեցված որոշ հայտարարություններին և տրված գնահատականներին, ապա զերծ կմնամ մեկնաբանություններից՝ դրանց անհիմն և անհեթեթ լինելու պատճառով:

Հաջողություն եմ մաղթում Նարեկ Վարազդատյանին՝ իր հետագա գործունեության մեջ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031