«Մակեդոնիայի թագավոր Ֆիլիպ Երկրորդը նամակ է գրում սպարտացիներին` «Հանձնվեք, եթե չհանձնվեք, ես ձեզ կկոտորեմ»: Սպարտացիները պատասխան նամակ են գրում` «Եթե»: Հին հունական այս պատմությունն այսօր լրագրողների հետ զրույցում հիշեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Առիթը լրագրողներից մեկի հարցն էր այն մասին, թե ինչպե՞ս կմեկնաբանի ԱԺ փոխնախագահը, շաբաթ օրը կայացած եռյակի հանրահավաքում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հնչեցրած այն ուղերձը, որ եթե իշխանությունն արհամարհի իրենց պայքարը, ուրեմն հարյուր հազարներով կպարտադրեն իշխանափոխություն:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ