Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Լավ գաղափար կլինի, որ կանայք բոյկոտեն եւ երեխա չունենան». բողոքում են ապագա մայրերը (Տեսանյութ)

Հոկտեմբեր 27,2014 14:29

«Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրենքի դեմ բողոքող ապագա մայրերն այսօր հավաքվել են Ազգային Ժողովի դիմաց՝ պահանջելով վերանայել օրենքը։ Նշենք, որ նոր օրենքով նախատեսվում է կրճատել աշխատող հղի կանանց տրվող նպաստները եւ դրա փոխարեն այդ գումարներն ուղղել չաշխատող հղիներին:

Աշխատող մայրիկները պնդում են, որ այս նոր օրենքը կանանց իրավունքների խախտում է, եւ որ այսօր Ազգային ժողովում լսումների ընթացքում, որին իրենք նույնպես մասնակցելու են, բարձրացնելու են այս հարցը։

Boxoq_4

Կանանց ռեսուրսների կենտրոնի անդամ Լարա Ահարոնյանը լրագրողներին ներկայացրեց, որ երբ կինը երեխա է ունենում եւ չի աշխատում, նա դա անում է ամբողջ հասարակության համար. «Կինը դրանից չպիտի տուժի, նրա գումարը դրա պատճառով չպիտի պակասի։ Չաշխատող կանանց գումար տրամադրելը չպիտի լինի աշխատող կանանց հաշվին»։
Նկատառմանը, թե ինչ կանեն, եթե ամեն դեպքում օրենքը չվերանայվի, Լարա Ահարոնյանը պատասխանեց. «Լավ գաղափար կլինի, որ կանայք բոյկոտեն եւ երեխա չունենան։ Տեսնենք այս դեպքում ինչ կանի պետությունը»։

Boxoq_1

Բողոքի ակցիային ներկա ակտիվիստ Մանե Թանդիլյանը, որն այսօր նույնպես ԱԺ-ում մասնակցելու է լսումներին, մեզ հետ զրույցում նշեց, որ այս կերպ այս օրենքը լուրջ վնաս է հասցնելու երկրին. «Արտագաղթի առիթ է սա հանդիսանալու»։ Ակտիվիստի խոսքով՝ իրենք շատ պատահական են ծանոթացել այս նախագծին. «Չի կարելի չարամտորեն, նման լուրջ նախագծերը գողեգող կերպով անցկացնել։ Մենք գործ ունենք հղի կանանց գումարների հետ։ Չաշխատող մայրերն էլ իրավունք ունեն այս գումարը ստանալու, բարի, սակայն պետք չէ միշտ շահարկել նրանց անունը։ Չպետք Է այդ բարեգործությունը կատարել աշխատող կանանց հաշվին»։

Մանե Թանդիլյանը նշեց, որ լսումների ժամանակ հիմնավոր փաստարկներով ներկայացնելու է, թե ինչպես է նախագիծը հակասում ՀՀ Սահմանադրությանը.

«Սահմանադրությունը կանանց եւ տղամարդկանց համար է։ Այս նախագծով աշխատող կանանց եւ տղամարդկանց հավասար պայմաններ չի տրամադրվում։ Կանայք պատժվում են միայն այն պատճառով, որ պատրաստվում են մայրանալ»։

Boxoq_2

Նա վստահ է, որ պետական մարմինները խնդիր ունեն բյուջեն լցնելու։

Մանրամասն՝ տեսանյութում

 

Լսումներին մասնակցող մեկ այլ ապագա մայրիկ, Մարիա Նիկողոսյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ այնտեղ բարձրացնելու է այն հարցը, որ օրենքի ընդունմամբ խախտվում է Սահմանադրությունը, իսկ հարցին էլ, թե ինչ կանեն, եթե օրենքը չենթարկվի փոփոխության, ապագա մայրիկն ասաց, որ պայքարելու են մինչեւ վերջ։

Մանրամասն՝ տեսանյութում

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ceyran says:

    Մարդուն ճանաչելու համար պետք է ոտքի կոշտուկը մի փոքր տրորել…

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031