Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Այվազյանը՝ Նիկոլ Փաշինյանի նախագծի մասին. ««Ա»-ն ու «բ»-ն իրար չեն խանգարում» (Տեսանյութ)

Հոկտեմբեր 27,2014 14:19

«Փող ունեցող մարդը գնալու, այնտեղ դնելու է իր բիզնեսը ո՞վ էլ չունի, այնտեղ գնալու է աշխատի»,-այսօր «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը:

Պարոն Այվազյանն ամեն կերպ փորձում էր արդարացնել սահմանամերձ համայնքներին հարկային արտոնություններ տալու մասին օրինագիծը, որը բազմաթիվ քննադատությունների արժանացավ: Նա նշեց, թե սա նաև խթան է, որ տնտեսական ակտիվությունը բարձրանա: Այնուհետև պարոն Այվազյանը որպես համեմատություն բերեց Լաս Վեգասի օրինակը. «Աշխարհքում ո՞նց են զարգացել: Բոլորը խոսում են Լաս Վեգասի հրաշքի մասին, ի՞նչ է կարծում եք անապատներ էին, մեկն անցավ այդտեղո՞վ…. Իրականում այստեղ եղել է հարկերից ազատում, Չինաստանում ևս զոնաներ ունեն, որ ազատել են հարկերից, ստեղծել են ազատ տնտեսական գոտի»:

Պարոն Այվազյանն ասաց, թե եթե փող ունենար և ցանկանար բիզնես դնել, կգնար սահմանամերձ գոտիներ և կօգտվեր հարկային արտոնություններից: Այս առիթով նա հավելեց. «Ո՞նց եք մտածում, որ Դիլիջանում բիզնես ունեցողը չի՞ գնա Կողբ գյուղում կամ Ճամբարակում բիզնես դնի»:

Հարցին՝ առաջնայինը ՀՀ-ում հարկերի ազատումով գոտի ունենա՞լն է, թե՞ սահմանամերձ գոտիները զարգացնելը, պարոն Այվազյանը պատասխանեց. «Երբ ասում ես ազատ տնտեսական գոտի, ուզում ես, որ այստեղ խնդիր չունենաս հարկերի հետ կապված, բայց երբ այս գոտուց դուրս եկար, պետք է տաս հարկերը: Դրա համար էլ ասում ենք, այդտեղ թող ավելի շատ եկամուտ ստանան, քանի որ ավելի բարդ պայմաններում են աշխատում»:

Հարցին՝ ինչո՞վ էր զիջում ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ներկայացրած նախագիծը, համաձայն որի՝ առաջարկվում էր սուբսիդավորել այդ տարածքներում ապրող անձանց կոմունալ վճարները, պարոն Այվազյանը պատասխանեց. «Ես մտածում եմ, որ «ա»-ն ու «բ»-ն իրար չեն խանգարում: Բայց վճարների հետ կապված խնդիրն այստեղ այն է, թե ու՞մ հաշվին պիտի կատարվի դա, կամ արդյոք դա՞ է լավագույն միջոցը: Մարդ կա, որ խնդիր չունի էլեկտրաէներգիայի վճարի հետ հետ կապված, հաշվառում պիտի արվի, ինչքան պիտի փոխհատուցվեն»:

 


Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031