Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Ալեքսանյանը որդիների հետ ծառ էր տնկում (Տեսանյութ)

Հոկտեմբեր 27,2014 14:14

Երեկվանից Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի տարածքում, «Եռաբլուրի» մատույցներում` նախկին «Փարոս» ռեստորանի հարակից տարածքում, կրկին ծառատունկ է ընթանում`«Սամվել Ալեքսանյան» բարեգործական հիմնադրամի միջոցներով:

Անցած տարի այդ տարածքում տասը հազարից ավելի բերքատու ծառ տնկվեց: Եվս տասը հազարը նախատեսվում է տնկել այս տարի: Գարնանը եւս հինգ հազարն է տնկվել:

PrevPhoto
NextPhoto

Ծառատունկին իր որդիների հետ միասին մասնակցում էր նաեւ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը: Նա տեղեկացրեց, որ անցած տարի տնկված ծառերը խնամվել են հավուր պատշաճի: Նորերը նույնպես անտարբերության չեն մատնվելու: «Խնամող է լինելու, տիրություն կանեն, կհասցնեն բերքի: Բերքն էլ բաժանվելու է համայնքի բնակիչներին: Ով որ կարիքը կունենա` կգա կքաղի ու կտանի: Մենակ հետեւելու ենք, որ ծառերը չկոտրեն»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Սամվել Ալեքսանյանը:

Այլ մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Spartak says:

    Նելլի Գրիգորյան, հարց ես տալիս ու պատասխանն էլ ինքդ լավ գիտես:Ո՞ւր էր այդտեղ հազար ծառ:Այդ հազարը մենակ Լֆիկն ու իր մի մատ երեխաները պիտի տնկեի՞ն:Ռեպորտաժի իմաստը չհասկացա:Հասկացա այսքանը՝ խնդրել էր իրեն իր սպարտիվկով ու երեխաներով նկարեիր ու գցեիր համացանց: Հազար ծառ տնկելու համար առնվազը հարյուր մարդ էր պետք:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031