Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Այվազյանը լեզվակռվի բռնվեց լրագրողի հետ (Տեսանյութ)

Հոկտեմբեր 27,2014 14:03

«Բացարձակապես անձնական խնդիր չկա: Դա չի նշանակում, որ եթե ես ընդդիմության կամ դիմության ներկայացուցիչ եմ, ես տղամարդ կամ մարդ չեմ: Որևէ մեկին իրավունք չի տրված մյուսին վիրավորել»,-Aravot.am-ի հարցին՝ Նիկոլ Փաշինյանի հետ անձնական խնդիրնե՞ր ունեն, որ ԱԺ-ում սահմանամերձ գոտիներում հարկային արտոնություններ տրամադրելու նախագծի շուրջ քննարկումների ժամանակ անցան փոխադարձ վիրավորանքների դաշտ, այսպես պատասխանեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը:

Լրագրողներից մեկը միջամտեց, թե այդ ինքն էր վիրավորում Զարուհի Փոստանջյանին, ոչ թե իրեն են վիրավորել: Պարոն Այվազյանը բորբոքվեց ու լրագրողի հետ լեզվակռվի մեջ մտավ. «Հիմա որ քեզ էլ ասեմ, ինձի կասես. ուշադիր նայեք ու կտեսնեք, որ Զարուհի Փոստանջյանը մեր խոսակցության մեջ մտավ ու կարծեց, թե կարող է միջամտել ու ինձ բան ասել: Ձեզ ձեռ է տալիս, որ դուք հակառակը գրեք»:

Լրագրողն ասաց, թե ուզում է, որ Վարդան Այվազյանն արդարանա, պատգամավորն էլ ավելի բորբոքվեց. «Ես ինքս հայ տղամարդ եմ, ինձ բացարձակ քաղաքական որևէ խնդիր չի հուզում, երբ հարցը վերաբերում է մարդկային արժանապատվությանը: Աղջիկս կլինի, թե կինս, երբ երկու տղամարդ խոսում են, ես ասում եմ չմիջամտես, այդքան դաստիարակված եմ: Ձեզ էլ խնդրում եմ մենակ ճիշտ մեկնաբանել: Կան արժեքներ, որ պետք է չկոտրեն, անկախ նրանից ազատ եք, թե ոչ»:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031